• Latest news

Կուշտ նախաճաշող մարդիկ առողջ անոթներ ունեն

19 հոկտեմբերի, 2017  12:48

Առավոտյան կուշտ նախաճաշող մարդիկ համեմատաբար ավելի առողջ անոթներ ունեն, մինչդեռ նախաճաշն անընդհատ բաց թողնող մարդիկ կարող են ձեռք բերել խոլեստերինային վահանիկներով խցանված սրտի անոթներ։ Նման օրինաչափություն են հայտնաբերել Թաֆթսի համալսարանի գիտնականները։

40-54 տարեկան ավելի քան 4000 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ հիմնականում չնախաճաշող մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, անոթներում խոլեստերինային վահանիկներ ունի։ Իսկ կուշտ նախաճաշողների միայն 57 տոկոսն ունի այդ նույն խնդիրը։ Այն մարդկանց շրջանում, ում նախաճաշը ցածր կալորիականություն ուներ, 64 տոկոսի մոտ է նկատվել անոթների խոլեստերինային խցանումներ։

«Երբեք չնախաճաշողները, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են բախվում խցանված անոթների խնդրին, քան նրանք, ովքեր սովոր են կուշտ նախաճաշել»,- արձանագրել են գիտնականները

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ կուշտ նախաճաշելու սիրահարներն ավելի շատ միրգ, բանջարեղեն, ծովամթերք ու միս են գործածում նրանց համեմատ, ովքեր չեն սիրում կուշտ նախաճաշել։ Ի դեպ, կուշտ նախաճաշողները ճարպակալման հանդեպ ամենաքիչ հակումն ունեին։ Բացի դրանից, զարկերակային ճնշման ցուցանիշները նրանց մոտ ավելի առողջ էին, ու նրանք դիաբետից ավելի լավ էին պաշտպանված։

Միաժամանակ հետազոտության հեղինակները նշել են, որ այս կապը դեռ ուսումնասիրության կարիք ունի։ Նրանց կարծիքով չի կարելի վստահեցնել, որ չնախաճաշող մարդիկ անպայման ձեռք կբերեն խոլեստերինային վահանիկներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է