• Latest news

Պրոբիոտիկները կարող են կանանց պաշտպանել հետծննդաբերական դեպրեսիայից

19 հոկտեմբերի, 2017  14:11

Հղիության ժամանակ պրոբիոտիկների ընդունելու դեպքում հետծննդաբերական դեպրեսիայի ու տագնապի ախտանշանները կարող են նվազ արտահայտված դառնալ։ Այս մասին ասվում է EBioMedicine ամսագրում հրապարակված Probiotics in Pregnancy Study հետազոտության մեջ։

Նոր Զելանդիայի գիտնականները շեշտում են, որ կանանց մինչեւ 10 տոկոսը դեպրեսիայի խնդրին բախվում է դեռ հղիության ընթացքում, իսկ յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդ մայրիկը դեպրեսիայի մեջ է հայտնվում ծննդաբերությունից հետո, առաջին տարվա ընթացքում։

Հետազոտողները հետեւել են 14-ից 16 շաբաթական հղի 423 կանանց։ Նրանց դիտարկումները ցույց են տվել, որ հղիության ու հետծննդաբերական առաջին վեց ամիսների ընթացքում պրոբիոտիկներով սննդային հավելումների ընդունումը կիսով չափ նվազեցրել է հետծննդաբերական դեպրեսիայի առաջացման հավանականությունը։

Դիտարկումների ընթացքում 2012 կին ստանում էր պրոբիոտիկներով հաբեր, եւս 211-ը՝ պլացեբո։ Պրոբիոտիկները կենդանի «լավ» բակտերիաներ են, որոնք համարժեք քանակությամբ գործածվելու դեպքում ամրապնդում են մարդու առողջությունը։ Սովորաբար դրանք պարունակվում են այնպիսի մթերքներում, որոնք խմորման են ենթարկվում, օրինակ մածունը, կեֆիրը, ապուրը կամ կորեական կիմչի հանրահայտ կերակրատեսակը։ Հետազոտության հեղինակների տվյալներով, պրոբիոտիկների գործածումը դրական է ազդում կանանց հոգեկան առողջության վրա ու հետծննդաբերական դեպրեսիայի վտանգավորությունը նվազեցնելու հասանելի միջոց է։

«Կանայք հաճախ հոգեբանական օգնության դիմելու համար ժամանակ ու հնարավորություն չեն ունենում, նրանք նաեւ հրաժարվում են հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում հակադեպրեսանտներ ընդունել ՝ հոգ տանելով երեխայի անվտանգության մասին,- պատմում են հետազոտողները,- Չի կարելի մոռանալ այն մասին, որ թերապեւտիկ արդյունքի հասնելու համար հակադեպրեսանտները պետք է ընդունել մի քանի շաբաթ։ Ընդ որում գոյություն ունի մոտ 30 տոկոս հավանականություն, որ դրանք առհասարակ չեն ազդի։ Ահա թե ինչու է կարեւոր հետծննդաբերական դեպրեսիայի դեմ պայքարի ավելի անվտանգ ու արդյունավետ մեթոդներ գտնել, ու պրոբիոտիկները կարելի է ընդգրկել նման մեթոդների ցանկում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է