• Latest news

Ինչո՞վ է տարբերվում Սաուդյան Արաբիայում եւ Հայաստանում հիվանդանոցային աշխատանքը

19 հոկտեմբերի, 2017  17:16

Անգամ ամենահմուտ բժշկին ժամանակ է պետք օտար երկրում աշխատանքին հարմարվելու համար, պնդում է նեոնատոլոգ Հովհաննես Ղազարյանը։ Մեկ տարի շարունակ նա աշխատել է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում։ NEWS.am Medicine–ի հետ զրույցում նա պատմել է իր տպավորությունների մասին։

«Երբ ես նոր–նոր էի պատրաստվում Սաուդյան Արաբիա մեկնել, ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասում, քանի որ մենք այդ երկրի մասին քիչ բան գիտեինք։ Ես մտածում էի, որ բժշկություն այնտեղ առանձնապես զարգացած չի լինի։ Իսկ երբ ես սկսեցի այնտեղ աշխատել, ես համոզվեցի, որ նրանց բժշկությունը շատ լուրջ մակարդակի վրա է։ Թեպետ ես 20-ամյա փորձ ունեմ, ինձ ժամանակ էր պետք նրանց աշխատանքի տեմպին հարմարվելու համար»,– ասել է նեոնատոլոգը։

Սաուդյան Արաբիայի եւ Հայաստանի հիվանդանոցների միջեւ առաջին տարբերությունը հիվանդների թվի մեջ է։ Հովհաննես Ղազարյանն աշխատում էր մի հիվանդանոցում, որտեղ ծննդաբերությունների քանակը կրկնակի մեծ էր Երեւանի խոշոր ծննդատներում ծնունդների քանակից։

Աշխատանքի բնույթը նույնպես շատ տարբեր էր մշակութային առանձնահատկությունների պատճառով։ Քանի որ Սաուդյան Արաբիայում ազգակցական ամուսնությունները հազվադեպ երեւույթ չեն, այնտեղ շատ հաճախ են ծնվում բնածին արատներով եւ մետաբոլիկ հիվանդություններով երեխաներ։ Հայ բժիշկները նման նորածինների հետ հաճախ չեն գործ ունենում, եւ շատ մետաբոլիկ հիվանդություններ Հայաստանում չեն էլ ախտորոշվում։ Այսպես՝ Հայաստանում նման հիվանդությունների 2 սքրինինգ են անում, իսկ Սաուդյան Արաբիայում՝ 17։

Սաուդյան Արաբիայում աշխատանքի մեկ այլ առանձնահատկությունն էլ պայմանավորված է աբորտների արգելքով։ Այնտեղ անգամ բժշկական ցուցումներով աբորտներն են արգելված։ Երեխաները, որոնց մոտ մոր արգանդում կյանքի հետ անհամատեղելի արատներ են ի հայտ գալիս, միեւնույնն է, պետք է լույս աշխարհ գան։ Դա, բնականաբար, լրջորեն ծանրաբեռնում է նեոնատալ ծառայությունը։ Երբ նման երեխաներ են ծնվում, բժիշկները պարտավոր են անել ամեն  բան, որպեսզի փրկեն նրանց։ Հաճախ դա նրանց ուժերից վեր է, եւ այդ երեխաները մահանում են ծնվելուց քիչ ժամանակ անց։ Դա, նեոնատոլոգի  խոսքով, այնտեղ շատ նորմալ երեւույթ է համարվում. կարեւորը, որ բոլորն իմանան, որ ամեն բան արվել է կյանքը փրկելու համար։

Իսկ Հայաստանում նման ծանր պաթոլոգիաներով երեխաները շատ ավելի հազվադեպ են լույս աշխարհ գալիս։ Երբ ծնողները տեղեկանում են, որ իրենց երեխան կյանքի հետ անհամատեղելի արատ ունի, հաճախ ընդհատում են հղիությունը։

Հովհաննես Ղազարյանը նաեւ նշեց, որ Սաուդյան Արաբիայում բժիշկների եւ բուժքույրերի մոտ 90 տոկոսը օտարերկրյա մասնագետներ են, հիմնականում՝ Եգիպտոսից, Հնդկաստանից եւ Սիրիայից։ Կան նաեւ հայաստանցի բժիշկներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է