• Latest news

Աշխարհում աճում է կրծքի իմպլանտների հետ կապված քաղցկեղով հիվանդացությունը․ գիտնականներ

19 հոկտեմբերի, 2017  23:48

Աշխարհում նկատվում է ուռուցքի հազվագյուտ, սակայն ագրեսիվ տարատեսակով հիվանդացության կտրուկ աճ։ Այդ տարատեսակը կապակցված է այսպես կոչված կրծքի հյուսվածքային իմպլանտների գործածման հետ։ Պարզվել է, որ նման իմպլանտներն ավելի վտանգավոր են, քան հարթ իմպլանտները, հավաստիացնում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով՝ հյուսվածքային իմպլանտները հաճախ առաջացնում են քաղցկեղի ագրեսիվ ու հազվագյուտ տեսակ՝ անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա։ Գիտնականները խոսում են քաղցկեղի հենց այս տարատեսակով հիվանդացության բռնկման մասին, ինչը կապակցված է 1990-ականներից հետո հյուսվածքային իմպլանտների տարածման հետ։ Կանայք նախապատվություն էին տալիս այդ իմպլանտներին, քանի որ դրանց մակերեսն ավելի լավ էր միանում շրջակա հյուսվածքներին ու իմպլանտներն ավելի քիչ էին շարժվում ու սահում, ինչի շնորհիվ կուրծքն ավելի բնական տեսք էր ստանում։

Իմպլանտների հետ կապակցված անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմայի (BIA-ALCL) առաջին դեպքերը գրանցվել են 1997-ին։ Գիտնականների խոսքով՝ մինչեւ հյուսվածքային իմպլանտների կիրառումը նման ուռուցքներ չեն գրանցվել։

Իրենց հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են 115 գիտական հոդված, որոնք ներառում էին տվյալ հիվանդության զարգացման ու դրա պատճառների հետ կապված դիտարկումներ։ Հոդվածներում վերլուծվել է 95 հիվանդների տվյալներ, որոնց հետեւելով բժիշկները փորձում էին ավելի շատ բան իմանալ այդ հիվանդության ընթացքի մասին։ Հետազոտության ընթացքում պարզվել են ռիսկի բոլոր գործոնները, քաղցկեղի ախտորոշման մեթոդներն ու բուժման առկա միջոցները։

Պարզվել է, որ քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը կապակցված են եղել հենց հյուսվածքային իմպլանտների հետ։ Դիտարկված 95 հիվանդներից հինգը մահացել են։ Քանի որ մինչեւ հյուսվածքային իմպլանտների ներդրումը բժշկական գրականության մեջ նկարագարված չեն եղել BIA-ALCL-ով հիվանդացության դեպքեր, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հիվանդության ու իմպլանտների միջեւ ուղիղ կապ գոյություն ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է