• Latest news

Շատ դժվար է արմատապես լուծել Հայաստանի գյուղերում հեմոդիալիզի հարցը. փոխնախարար

19 հոկտեմբերի, 2017  19:26

Շատ դժվար է արմատապես լուծել Հայաստանի գյուղերում հեմոդիալիզի  հարցը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ ԱԺ–ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։

«Օրինակ, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսում, նման կենտրոն չկա, եւ ստիպված ենք 60-70 կմ կտրել մարզկենտրոն Գավառ հասնելու համար, այն էլ շաբաթական 3 անգամ»,– նշեց նա։

Դրան ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ փոքր քաղաքներում շատ ծախսատար է 1-2 սարք տեղադրելը։

«Մի վայրում 10 սարք դնել, իսկ 2-ական սարք էլ՝ 5 վայրում նույն բանը չէ։ Որքան քիչ են մարդիկ օգտվում, այնքան յուրաքանչյուրի համար ծախսերն աճում են։ Այդ պատճառով օպտիմալ ծախսերը ստացվում են, երբ բժիշկների 1 բրիգադը 12 սարք ունի»,– նշել է նա։

Ցավոք, ստիպված ենք նկատել, որ հիվանդները դիալիզով ապրում են 3.5-4 տարի։ Երիկամների փոխպատվաստումն ավելի լավ է օգնում, սակայն բյուջեում նման ծրագիր չկա։

Այստեղ նախնական ծախսերն ավելի մեծ են, բայց հետո պակասում են։ «Ստիպված են իմունոդեպրեսանտներ ընդունել, բայց դա ավելի լավ է, քան շաբաթական 3 անգամ դիալիզի գնալը։ Իսկ գլխավորը, որ այդպես հիվանդի համար ավելի հեշտ է ապրել»,– ասաց Մարգարյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է