• Latest news

Նոր ուռուցքաբանական կենտրոնը հայերին եվրոպական չափորոշիչներով բուժո՞ւմ կառաջարկի

20 հոկտեմբերի, 2017  16:59

Հայաստանից տարեկան առնվազն 100-150 հիվանդ է մեկնում Ֆրանսիա՝ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար, հավաստիացնում է Նորբերտ Ավետյանը (Փարիզ, Ֆրանսիա)։ Վիզայի ձեւակերպման, ուղեւորության ու օտար երկրում ապրելու համար նրանք ստիպված հսկայական գումարներ ու թանկարժեք ժամանակ ծախսել։ Ուռուցքաբանական հիվանդներին այդ ամենից ազատելու համար Նորբերտ Ավետյանը ու «Նորման» հիմնադրամը որոշել են Երեւանում բացել Ուռուցքաբանական հիվանդությունների ֆրանսիական կենտրոն, որը պետք է հայերին առաջարկի նույնպիսի բուժում, ինչպիսին նրանք ակնկալում են ստանալ Ֆրանսիայում։

Այդ կենտրոնն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, իր դռներն է բացել հայ լրագրողների ու հրավիրված հյուրերի առաջ, սակայն հիվանդներին մի քանի շաբաթ հետո կսկսի ընդունել։ Սկզբնական շրջանում ուռուցքային հիվանդներին այն կկարողանա առաջարկել միայն եվրոպական ուղեցույցներին համապատասխան քիմիաթերապիա՝ ցերեկային ստացիոնարում 10 մարդ միաժամանակ կկարողանան ստանալ քիմիաթերապեւտիկ դեղորայք, ընդ որում, այնպիսի սարքավորումների գործածմամբ, որը նրանց հնարավորություն կտա տեղաշարժվել, այլ ոչ թե ամբողջ ընթացքում պառկած մնալ։

Հիվանդների բուժումը հենց Նորբերտ Ավետյանն է ղեկավարելու. նա մտադիր է ամսվա երկու շաբաթը Երեւանում անցկացնել։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, գրանցվում է ուռուցքաբանական հիվանդությունների հիվանդացության տարեկան աճ, ու շատ հիվանդներ իրականում այլ երկրներ են մեկնում, այդ թվում Ֆրանսիա, հույս ունենալով այնտեղ ավելի որակյալ բուժում ստանալ։ Սակայն, եթե Հայաստանում հասանելի լինի նույն որակի ու նույն չափորոշիչներին համապատասխան բուժում, ինչ Ֆրանսիայում, ապա այդ մարդիկ պարզապես այլեւս կարիք չեն ունենա հսկայական գումարներ ծախսել արտերկիր մեկնելու համար։

Ինչ վերաբերում է բուժման վճարներին, ապա փոխնախարարի խոսքով այդ բուժկենտրոնը դեռ պետպատվեր չի ստացել։ Կստանա արդյոք ապագայում՝ դեռ անհայտ է, իսկ մինչ այդ հիվանդները, ամենայն հավանականությամբ, պետք է իրենց հաշվին բուժվեն։ Չնայած բացառված չէ, որ «Նորման» հիմնադրամը ապագայում կօգնի կազմակերպել սոցիալապես անապահով հիվանդների բուժումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է