• Latest news

Քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները Հայաստանում կգրանցվեն պետպատվերի շրջանակներում.  փոխնախարար

20 հոկտեմբերի, 2017  18:14

Հայաստանում չգրանցված, քիմիաթերապիայում կիրառվող ու քաղաքացիների առողջության համար անհրաժեշտ դեղամիջոցները կգրանցվեն պետպատվերի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Որոշ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներ լայնորեն կիրառվում են եվրոպական կլինիկաներում, իսկ Հայաստանում գրանցված չեն։.Այդ դեղամիջոցներն արտադրողները դրանք այստեղ չեն գրանցում, քանի որ նրանց չի հետաքրքրում ոչ մեծ շուկայով փոքրիկ երկիրը։ Քիմիաթերապեւտների խոսքով, Հայաստանում քիչ չեն գրանցված քիմիաթերապևտիկ դեղամիջոցները, սակայն որոշ դեպքերում հիվանդներին պահանջվում է  բուժման հատուկ սխեմաներ՝ այնպիսի դեղերի կիրառմամբ, որոնք մեր երկրում չես գտնի։ Նման հիվանդները պետք է  բոլոր հնարավոր միջոցներով ձեռք բերեն կամ էլ այլ երկրներ մեկնեն՝ բուժման նպատակով։ Ապագայում, սակայն, այդ հարցը հնարավոր է լուծել, եթե դրանց գրանցումն իր վրա վերցնի պետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել