• Latest news

Մոսկվացի սրտաբանը եւ «Էրեբունի» ԲԿ մասնագետները սրտային անբավարարության բուժման նորարարական մեթոդ են ներկայացրել

20 հոկտեմբերի, 2017  19:38

Քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող հիվանդների մահացության վիճակագրությունը տխուր է։ Հիվանդների 50 տոկոսը ախտորոշումից հետո 5 տարվա ընթացքում մահանում է։ Այս մասին սրտային անբավարարության բուժման նորագույն մեթոդներին նվիրված գիտաժողովի շրջանակում NEWS.am Medicine–ի թղթակցին ասել է Հայաստանի գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանության և սրտային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյանը։

Նա նշեց, որ մի կողմից սրտային անբավարարությամբ հիվանդությունների թվի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ բարելավվել է սուր սրտային հիվանդությունների բուժումը, որոնցից նախկինում ավելի հաճախ էին մահանում, մասնավորապես, սրտամկանի ինֆառկտից։ «Բայց դրա հետեւանքով մարդիկ քրոնիկ հիվանդ են դառնում, ուստի սրտային անբավարարության հիվանդացության ցուցանիշներն աճում են։ Եվ դա նույնպես մեծ սոցիալական խնդիր է, քանի որ նման հիվանդների մեծ մասը հաշմանդամություն ունի, անգործունակ է, իսկ դա երկրի բյուջեի համար մեծ բեռ է»,– ասել է նա։

Համլետ Հայրապետյանը նաեւ հավելեց, որ վերջին ժամանակներս աշխարհում սրտային անբավարարության բուժման մոտեցումները փոխվել են, եւ դրանք գրանցվել են թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան ուղեցույցներում։ Եվ տեղի է ունեցել դա առաջին հերթին նոր սերնդի դեղերի շնորհիվ, մասնավորապես, Novartis ընկերության Uperio դեղամիջոցի, որը հնարավորություն է տալիս սրտային անբավարարությամբ հիվանդների մահացության դեպքերը պակասեցնել եւ նվազեցնել կրկնակի հոսպիտալացումների հաճախականությունը։ Բժշկի խոսքով՝ «էրեբունի» ԲԿ–ն արդեն այդ դեղորայքի հետ աշխատելու որոշակի փորձ է ձեռք բերել վերջին 1 տարում։ Անձնական փորձը ցույց է տալիս, որ այն շատ արդյունավետ է սրտային անբավարարության բուժման ժամանակ։

Մոսկվացի պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը NEWS.am Medicine–ի  հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը նվիրված է սրտային անբավարարության բուժման նորարարական մեթոդներին։ «Մասնավորապես, հայտնվել է մահացության եւ կրկնակի հոսպիտալացումների քանակը կրճատելու, ակտիվ կյանքը երկարաձգելու հնարավորություն։ Հայտնվել է նոր դասի դեղամիջոց, այն դեռեւս մեկ մոլեկուլից է բաղկացած, մեկ մոլեկուլյար նյութից»,– ասել է նա՝ հավելելով, որ բժիշկները բուժման ընթացքում հարցեր են ունենում, եւ այս գիտաժողովը նվիրված է այդ հարցերի վերլուծությանը։

Գրիգորի Արուտյունովի խոսքով՝ Մոսկվայում այս դեղամիջոցով աշխատելու արդեն մեծ փորձ կա, եւ Հայաստանում՝ «էրեբունի» ԲԿ–ում, այդ դեղամիջոցի նշանակման առաջին փորձերն են եղել։ Այսօր բուժման ընթացքում առաջացած բարդ հարցերի քննարկում է լինելու, ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է