• Latest news

Բուսական դեղամիջոցները կարող են լյարդի քաղցկե՞ղ առաջացնել

20 հոկտեմբերի, 2017  21:40

Արիստոլոխիա (Aristolochia) ազգին պատկանող բույսերի խտանյութերը, որոնք գործածվում են ավանդական չինական բժշկության մեջ հիվանդությունների լայն սպեկտրի բուժման համար, կարող են դառնալ լյարդի քաղցկեղի զարգացման պատճառ, նախազգուշացնում են Սինգապուրի ու Թայվանի գիտնականները։

Աշխարհում գոյություն ունի արիստոխոլիա ազգի բույսերի ավելի քան 500 տեսակ, ու դրանցից մոտ 100-ը կիրառվում է դեղամիջոցներ ստանալու համար։ 1990-ականներին դրանց գործածման կապակցությամբ մտավախություններ են հայտնվել են: Պատճառը լյարդի անբավարարության զարգացումն էր նիհարելու նպատակով արիստոլոխիա բույսի խտանյութեր պարունակող դեղամիջոցներ ընդունող կանանց մոտ: Հետագայում բույսերի խտանյութերը նաեւ կապակցվել են բալկանյան էնդեմիկ նեֆրոպատիայի հետ։

2013-ին գիտնականները բույսերի մեջ հայտնաբերել են հատուկ բաղադրիչ, որին տվել են արիստոլոխաթթու(aristolochic acid) անվանումը։ Ամենայն հավանականությամբ հենց այն է առաջացնում գենային մուտացիաներ։

Սինգապուրի ու Դյուկի համալսարանների համագործակցության բժշկական դպրոցից Պրոֆեսոր Սթիվեն Ռոզենի թիմը նկատել է, որ մուտացիայի նույն տեսակն է դիտարկվում նաեւ լյարդի քաղցկեղի զարգացման ժամանակ։ Գիտնականներին հետաքրքրել է, կարող են արդյոք արիստոլոխաթթու պարունակող բույսերն ավելացնել հիվանդության զարգացման հավանականությունը։ Օգտագործելով մուտացիոն անալիզի մեթոդը՝ մասնագետները հայտնաբերել են, որ լյարդի ուռուցքը ենթարկվել էր արիստոլոխաթթվի ներգործությանը, ինչն էլ հենց հանգեցրել էր գենային մուտացիաների, որոնք քաղցկեղ են առաջացնում։

Մասնագետներն ուսումնասիրել են մուտացիաները լյարդի ուռուցքի 98 նմուշներում, որոնք վերցրել էին Թայվանի երկու հիվանդանոցներում։

«Ես բառացիորեն ապշել էի՝ դեպքերի 78 տոկոսում հայտնաբերելով արիստոխելաթթվի ներգործության ապացույցը: Դա ցույց էր տալիս, որ արիստոլոխաթթուն այդ հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն էր»,- ասում է Ռոզենը։

Վերլուծելով այլ երկրների հիվանդների քաղցկեղի մասին գենետիկ տվյալներ՝ գիտնականները հայտնաբերել են կապ ադենոզինի մուտացիաների ու լյարդի քաղցկեղի միջեւ։ Նման կապը հաճախ էր դիտարկվում Չինաստանում, Ճապոնիայում ու Կորեայում քաղցկեղոց հիվանդացած մարդկանց մոտ, ամփոփում են գիտնականները։

Գիտնականների խոսքով՝ նման մուտացիան կապակցված է եղել նաեւ Հյուսիսային Ամերիկայում մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման դեպքերի 10 եւ Մեծ Բրիտանիայում՝ դեպքերի 5 տոկոսի հետ։

Հետազոտության արդյունքները ներկայացված են Science Translational Medicine գիտական պարբերականում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է