• Latest news

ԱՄՆ-ում հայ գիտնականի թիմն աշխատում է տվյալների վերլուծության վրա Ալցհեյմերն ավելի վաղ ախտորոշելու համար

21 հոկտեմբերի, 2017  11:49

Ուղեղի տոմոգրաֆիայի տվյալների վերլուծությունը կարող է վաղ շրջանում ֆիքսել Ալցհեյմերի հիվանդության վտանգները: Այս մասին «Մեքենայական ուսուցումը՝գիտական հայտնագործությունների խթան» համաժողովին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է հայկական ծագումով ամերիկացի գիտնական Արամ Գալստյանը:

Գալստյանը գլխավորում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Տեղեկատվական գիտությունների ինստիտուտում մեքենայական ինտելեկտի եւ տեղեկատվական հետազոտությունների հարցերով զբաղվող խումբը (MINDS):

«Ուղեղի արյունազեղումների, այդ թվում փոքր արյունազեղումների ժամանակ, հիվանդները կոգնիտիվ թեստեր են անցնում՝ հասկանալու համար՝ չի ազդել դա արդյոք նեյրոնային ցանցի վրա:

Մենք մեր համալսարանի գիտնական նյարդաբաններին օգնում ենք մշակել այդ տվյալները եւ հաշվել հիվանդության վտանգի աստիճանը: Դեռ դժվար է ասել, երբ այդ տեխնոլոգիան ամբողջական տեսքով գործնականում կկիրառվի կլինիկաներում, բայց մենք այն անընդհատ կատարելագործում ենք», - ասել է նա:

 

Աշխատանքների արդյունքներն արդեն հրապարակվել են մի շարք առաջատար գիտական հանդեսներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել