• Latest news

Դատարանը չեղարկել է քաղցկեղից մահացած կնոջը Johnson & Johnson ընկերության կողմից 417 միլիոն դոլարի վճարման մասին վճիռը

21 հոկտեմբերի, 2017  10:45

Լոս Անջելեսի դատարանը չեղարկել է քաղցկեղից մահացած կնոջը Johnson & Johnson ընկերության կողմից 417 միլիոն դոլարի վճարման մասին վճիռը։ 63-ամյա կինը վստահեցնում էր, որ իր հիվանդության պատճառն էր դարձել ընկերության արտադրանքի գործածումը, փոխանցում է Los Angeles Times-ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել Քալիֆորնիայում բնակվող Եվա Էչեւերիան, որի մոտ ախտորոշել էին ձվարանների քաղցկեղ այն բանից հետո, երբ նա օգտագործել էր ընկերության արտադրած ցանափոշին։ Նա 1950-2016 թթ ․ամեն օր օգտագործել էր մանկական ցանափոշի ու 2007-ին նրա մոտ ախտորոշվել էր ձվարանների քաղցկեղ։ Նրա կարծիքով ընկերությունը պատշաճ ձեւով չէր նախազգուշացրել գնորդներին նման արտադրանքի գործածման դեպքում հիվանդացության ռիսկի մասին։ Հայցում 63-ամյա կինը հայտնել էր, որ իր հիվանդությունը «տալկի անհիմն վտանգավոր ու անորակ տեսակի հետեւանքն է»։

Լոս Անջելեսի դատարանը վճռել է, որ ընկերության հանցավոր գործողությունների համոզիչ ապացույցներ չկան, իսկ փոխհատուցման գումարը չափից բարձր է։ Էչեւերիայի փաստաբան Մարկ Ռոբինսոնը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել այդ վճիռը՝ չնայած իր հաճախորդը մահացել է։ «Մենք շարունակում ենք պայքարել հանուն բոլոր կանանց, որոնք տուժել են այդ վտանգավոր արտադրանքից»,- փոխանցում է Ռոբինսոնի խոսքը թերթը։

Մի քանի օր առաջ Միսուրի նահանգի Վերաքննիչ դատարանը չեղարկել էր 72 միլիոն դոլարի չափով տուգանքի նշանակման մասին որոշումը, այդ տուգանքը պետք է վճարվեր Ժակլին Ֆոքս անունով կնոջ ընտանիքին, որը նույնպես դարձել էր ընկերության արտադրած ցանափոշու գործածումից հետո առաջացած ձվարանների քաղցկեղի զոհ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է