• Latest news

Նիհարելու համար որոշ դեղամիջոցներ կարող են լյարդի քաղցկեղի պատճառ դառնալ

21 հոկտեմբերի, 2017  23:37

Նիհարելու որոշ դեղամիջոցներ, որոնք բուսական հիմք ունեն, շատ վտանգավոր են առողջության համար եւ կարող են լյարդի քաղցկեղի պատճառ դառնալ, զգուշացում են Սինգապուրի National Cancer Centre Singapore-ի գիտնականները։

Նրանք ուսումնասիրել են ասիացի, եվրոպացի եւ հյուսիսամերիկացի 1400 հիվանդների եւ հասատատել նախկինում առաջ քաշված հիպոթեզը, որ այսպես կոչված ճարպ այրող դեղերը, որոնք արիստոլոինաթթու պարունակող բույսերի հիման վրա են պատրաստված, կարող են օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ։ Այդ դեղամիջոցներն ընդունած շատ հիվանդներ, իրոք, որոշ ժամանակ անց քաղցկեղով են հիվանդացել։

Արիստոլոխիա (Aristolochia) ազգին պատկանող բույսերի խտանյութերը, որոնք առկա են այդ դեղերում, քայքայում են լյարդը։ ԴՆԹ անալիզի ժամանակ հայտնաբերվել է, որ 78 տոկոս դեպքերում լյարդի քաղցկեղը պայմանավորված է եղել այդ արիստոլոխիայի թթուների պատճառով առաջացած գենային մուտացիաներով։ Ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, որ այդ նյութը նպաստում է երիկամների եւ միզասեռական համակարգի օրգանների քաղցկեղի առաջացմանը։

Նշենք, որ շատ երկրներում արիստոլոխիայի թթու պարունակող դեղերի վաճառքն ու տարածումն արգելված են։ Բայց նոր հետազոտության հեղինակները նշում են, որ իրենք ուսումնասիրել են լյարդի քաղցկեղի դեպքերն այն մարդկանց մոտ, որոնք նախքան այդ դեղամիջոցի արգելքն էին ընդունել դրանք։ Նրանք կարծում են, որ քաղցկեղային հիվանդությունը՝ որպես նիհարելու դեղերի կողմնակի հետեւանք, կարող է միայն տարիներ անց ի հայտ գալ։ Այդ պատճառով նախքան արգելքն այդ դեղամիջոցներն ընդունած մարդիկ ռիսկի գոտում են գտնվում։

«Լյարդի քաղցկեղի դեպքերը, որոնք նիհարելու համար նախատեսված նյութերի հետեւանքով են առաջացել, դեռ առաջիկա տարիներին իրենց մասին կհիշեցնեն»,- այսպիսին է մասնագետների կանխատեսումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել