• Latest news

10 ամսական երեխան կշռում է 30 կգ եւ մշտապես ուտել է ուզում (ֆոտո)

22 հոկտեմբերի, 2017  16:21

10 ամսական Լուի Մանուելը՝ Մեքսիկայից կշռում է այնքան, որքան 9-ամյա երեխան՝ 30 կգ: Երբ նա դեռ ընդամենը մեկ ամսական էր, ծնողները ստիպված էին լինում նրան հագցնել 2 տարեկան երեխաների համար նախատեսված հագուստ: Կարծիք կա, որ Լուին իր տարիքի երեխաների մեջ աշխարհում ամենածանրն է: Սակայն դա ապացուցելու հնարավորություն առայժմ չկա:

Լուին տառապում է հազվադեպ հանդիպող ժառանգական խանգարումով, որի պատճառով նա մշտապես քաղց է զգում: Բացի այդ,  նա սահմանափակ հասակ ունի և նվազած մկանային տոնուս: Իսկ գիշերները նա մեծ քաշի պատճառով դժվարանում է շնչել: Բժիշկների կարծիքով նրա մոտ Պրադեր-Վիլիի համախտանիշ է: Այս հիվանդությամբ տառապող շատ պացիենտներ ունեն ճարպակալում և 2-րդ տիպի շաքարային դիաբետ:

Լուիի ընտանիքը փորձում է գումար հավաքել դրամահավաքի օգնությամբ, բուժման ծախսերը հոգալու համար, եթե ախտորոշումը հաստատվի: Ամենայն հավանականությամբ, նրան անհրաժեշտ կլինի հորմոններ ներարկել, որոնցից յուրաքանչյուրն արժե շուրջ  530 դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել