• Latest news

Թերապեւտիկ հիպոթերմիայի համար սարքավորումը կարող է տասնյակ նորածինների կյանքեր փրկել․ մասնագետ

23 հոկտեմբերի, 2017  22:38

Թերապեւտիկ հիպոթերմիայի համար սարքավորումը կարող է փրկել ասֆիկսիայով ծնված տասնյակ երեխաների կյանքեր։ NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նեոնատոլոգ Հովհաննես Ղազարյանը։

Այդ սարքավորումը, ինչպես բացատրեց մասնագետը, օգտագործում են ասֆիկսիայով ծնված երեխայի կյանքի առաջին 6 ժամերի ընթացքում՝ այդ սարքավորման մեջ երեխայի մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչեւ 33․5-34 աստիճան, ինչն օգնում է նվազեցնել նման երեխաների մահացությունն ու հաշմանդամացումը։ Հայկական բուժկենտրոններում, սակայն, նման սարքավորւմներ դեռ չկան, որոշ ծննդատներում անհրաժեշտության դեպքում նորածիններին ենթարկում են այսպես կոչված պասիվ սառեցման։ Դա իհարկե ավելի լավ է, քան ոչինչ չանելը, բայց նման մեթոդը շատ ավելի վտանգավոր է, չէ՞ որ առանց հատուկ սարքավորման գործածման երեխայի հիպոթերմիան անվերահսկելի է, ինչը կարող է իր մեջ բազմաթիվ ռիսկեր պարունակել։ Նեոնատոլոգի խոսքով, Հայաստանում տարեկան ծնվում է մոտ 35 000 երեխա, եթե ծննդօգնությունը կազմակերպվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, ապա ծանր ասֆիկսիա լինում է 1000 նորածիններից մեկի մոտ, այսինքն Հայաստանում տարեկան ծնվում է առնվազն 30-35 երեխա, որոնք թերապեւտիկ հիպոթերմիայի կարիք ունեն։ Այդ պրոցեդուրայի համար սարքավորումների առկայության դեպքում այդ երեխաների մեծ մասին կարելի է փրկել մահից ու հաշմանդամացումից։

Մասնագետի խոսքով՝ ամենեւին էլ պարտադիր չէ հիպոթերմիայի համար սարքավորումներ ունենալ յուրաքանչյուր ծննդատանը, բավական է, որ դրանք լինեն գոնե մեկ- երկու խոշոր կենտրոններում, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մյուս ծննդատներից տեղափոխել փոքրիկ հիվանդներին։

Հովհաննես Ղազարյանը մեկ տարի աշխատել է Սաուդյան Արաբիայում, որտեղ հիվանդանոցները լավ սարքավորված էին ու որտեղ նա բազմիցս կարողացել է համոզվել այդ սարքավորման արդյունավետության մեջ։

Նեոնատոլոգի կարծիքով՝ թերապեւտիկ հիպոթերմիայի համար սարքավորումը ամենեւին էլ միակ սարքավորումը չէ, որն արժե ունենալ հայկական ծննդատներում։ Օրինակ որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհի նեոնատոլոգների կողմից, Հայաստանում գրանցված չեն։ Իսկ նորածնի արյան մեջ գազերի առկայությունը որոշելու համար սարքավորումներ ոչ բոլոր ծննդատներում կան, իսկ առանց դրանց երեխաների համար շնչառական աջակցություն կազմակերպել խորհուրդ չի տրվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել