• Latest news

Դեպրեսիան կրճատո՞ւմ է կյանքը

23 հոկտեմբերի, 2017  23:41

Դեպրեսիայի զարգացումը կտրուկ բարձրացնում է վաղաժամ մահանալու հավանականությունը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար, նման եզրակացությունների են հանգել հետազոտողները՝ վերջին 50 տարիներին կանադացիների կյանքին հետևելու արդյունքում։

«25 տարեկանում դեպրեսիայից տառապող երիտասարդները հետագա 60 տարիներին զգալիորեն ավելի կարճ են ապրում, քան մնացած մարդիկ։ Մեր փորձերի շրջանակում նման մասնակիցները միջինը 4-18 տարով քիչ են ապրել, քան մնացած կամավորները։ Մեզ հատկապես վախեցնում է այն, որ 1992-2011 թթ․ ժամանակահատվածում այդ ցուցանիշը 50 տոկոսով աճել է կանանց շրջանում»,- հայտնել է Այեն Քոլմենը՝ Օտավայի համալսարանից։

Վերջին տարիներին գիտնականները բազմաթիվ վկայություններ են գտել այն մասին, որ մշտական դեպրեսիան ազդում է ոչ միայն մարդու հոգեկանի ու վարքագծի վրա, այլեւ նրա առողջության վրա, բառացիորեն կրճատելով կյանքի տեւողությունը։ Օրինակ չորս տարի առաջ հոլանդացի կենսաբանները հայտնաբերել են, որ դեպրեսիայի դրվագները նվազեցնում են այսպես կոչված տելոմերների ՝ քրոմոսոմների ծայրերի երկարությունը, որոնք ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվածքներից, ինչի հետևանքով բջիջներն արագ ծերանում էին։

Քոլմենն ու նրա գործընկերները հաստատել են, որ դեպրեսիան իրոք նկատելիորեն կրճատում է մարդու կյանքի տեւողությունը նույնիսկ այն դեպքերում, եթե նա վաղուց ազատվել է դրանից։ Գիտնականները հանգել են այն եզրակացության, 50 տարի հետևելով երեք հազար կանադացիների առողջությանը։

Վերլուծելով դիտարկումների արդյունքները՝ բժիշկները նկատել են մի քանի արտասովոր երեւույթներ։ Օրինակ, ի սկզբանե դեպրեսիան բացասաբար էր ազդում միայն ուժեղ սեռի ներկայացուցիչների կյանքի տեւողության վրա՝ ճնշված տրամադրությունից տառապող տղամարդիկ 1960-ականներին ու 80-ականներին միջինը կրկնակի ու եռակի հաճախ էին մահանում, քան նրանք, ովքեր նման խնդիրներ չունեին։ Դեպրեսիան նրանց կյանքը կրճատել էր 10-12 եւ 4-7 տարով։։

1990-ականներից սկսած՝ նրանց միացել են նաեւ կանայք՝ դեպրեսիան աստիճանաբար սկսել է ազդել նաեւ նրանց երկարակեցության վրա՝ վաղաժամ մահվան հավանականությունը բարձրացնելով մոտ 1․5 անգամ։ Արդյունքում 90-ականները դարձել են ամենավտանգավոր ժամանակաշրջանը դեպրեսիայով տառապողների համար՝ եթե մարդկանց մոտ դեպրեսիան սկսվել է այդ ժամանակաշրջանում, ապա կյանքի միջին տեւողությունը նվազել է 7-18 տարով։

Գիտնականները շեշտում են, որ այս արդյունքները կապ չունեն այն հանգամանքի հետ, որ դեպրեսիվ հոգեվիճակում մարդիկ սկսում են ավելի շատ ծխել, խմել, չեն մարզվում կամ էլ առողջ սննդակարգի չեն հետեւում ։ Նույնիսկ հաշվի առնելով այդ բոլոր գործոնները՝ դեպրեսիայի ու վաղաժամ մահվան հավանականության միջեւ կապի առկայությունը պահպանվել է։

Այս հետազոտությունը հրապարակվել է CMAJ ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է