• Latest news

Խուլ աղջիկն առաջին անգամ լսել է մոր ձայնը

23 հոկտեմբերի, 2017  18:07

2017–ի օգոստոսին ծնված Չառլի Քինը բնածին խլություն ուներ։ Վերջերս նա առաջին անգամ լսել է մոր ձայնը լսողական սարքի միջոցով, եւ նրա արձագանքն ուղղակի անգնահատելի է։ Տեսանյութը, որը նրա ծնողները տեղադրել են համացանցում, հազարավոր լայքել է հավաքել։

Սկզբում բժիշկները կարծում էին, որ Չառլին վատ է լսում ծնվելիս նրա ականջում հավաքված հեղուկի պատճառով, բայց ավելի ուշ նրա մոտ լսողության երկկողմ խանգարում էր ախտորոշվել։ Վերջերս նրա ծնողները լսողական սարք էին գնել։

«Ես երբեք դեռ նրա դեմքին նման արտահայտություն չէի տեսել։ Ես նրա մայրն եմ, եւ գիտեմ, թե ինչ արտահայտություն է ունենում նրա դեմքը, երբ նա տխուր է, անտրամադիր կամ եթե ցավ է զգում։ Երբ մեր հայացքները հանդիպեցին, եւ  նա առաջին անգամ լսեց իմ ձայնը, նրա դեմքին այնպիսի հույզեր երեւացին, որ ես դրանք չեմ կարող փոխանցել։ Այս ամբողջ ժամանակ մենք տխրում էինք, քանի որ նա չէր կարողանում մեզ լսել, բայց հիմա այդ ցավն անցել է»,– Good Housekeeping–ի հետ զրույցում պատմել է Քրիստին՝ Չառլիի մայրը։

Հիմա Չառլիի ծնողները մտածում են այն մասին, որ նրա համար կոխլեար իմպանտ տեղադրեն, որը կարող է փոխարինել նրա ականջներում վնասված մասերը եւ նրան հնարավորություն կտա ավելի լավ լսել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել