• Latest news

Հազվագյուտ հիվանդություն ունեցող աղջկա մոտ արյունոտ քրտինք է հոսում

24 հոկտեմբերի, 2017  10:48

Իտալիայում բնակվող 21-ամյա աղջիկը գրավել է բազմաթիվ մասնագետների ուշադրությունը իր չափազանց հազվագյուտ հիվանդությամբ. նրա մաշկին՝ հատկապես դեմքին ու ափերին, սթրեսի կամ շոգելու հետեւանքով քրտինքի փոխարեն արյուն է հայտնվում։

Երբ աղջիկը, որի անունը չեն հայտնում, դիմել է բժիշկների, վերջիններս նույնիսկ չեն հավատացել նրան, կարծելով, թե նա սիմուլյանտ է, բայց շուտով համոզվել են, որ աղջկա մաշկի վրա որեւէ վնասվածք չկա, որը կարող էր արյունահոսել։

Աղջկա մոտ արյունոտ քրտնարտադրությունը կարող է սկսվել քնի կամ էլ ֆիզիկական ակտիվության ժամանակ, սթրես կամ բարձր ջերմություն ունենալու դեպքում։ Ֆլորենցիայի բժիշկները հայտնում են, որ աղջկա մոտ այդ արտասովոր ախտանշաններն արդեն երեք տարի է՝ դիտարկվում են, ու քրտինքի փոխարեն արյան արտազատման դրվագները տեւում են 1-5 րոպե։

Այդ արտասովոր խանգարման պատճառով աղջկա մոտ սկսվել է դեպրեսիա ու սոցիալական մեկուսացում, քանի որ նա չի ուզում, որ մարդիկ ծիծաղեն իր վրա։

Բժիշկները համոզվելով, որ հիվանդն իրենց չի խաբում, սկսել են բազմաթիվ թեստեր, որոնք գնահատում են արյան ու դրա մակարդելիության տարբեր ցուցանիշները։ Ի վերջո աղջկա մոտ ախտորոշվել է հեմատոհիդրոզ, որին բախվում է յուրաքանչյուր 10 մլն մարդուց մեկը։ Աղջկան նշանակել են պրոպրանոլոլ՝ բետաբլոկատոր, որը կարող է նվազեցնել դրա ախտանշանները, բայց չի կարող ամբողջովին ազատել դրանցից։

Հեմատոհիդրոզը ծայրաստիճան հազվագյուտ խանգարում է, որի պատճառով մարդկանց մոտ սկսվում է արյունոտ քրտնարտադրություն։ Այն առաջանում է սթրեսի պատճառով ենթամաշկային արյունատար անոթների քայքայման հետեւանքով։ Այդ հիվանդությամբ հիվանդները արյունահոսությունից հետո բախվում են թուլության ու չափավոր ջրազրկման խնդիրներին, ու բուժման արմատական մեթոդներ գոյություն չունեն։ Սակայն այդ հիվանդությունը կարելի է վերահսկել բետաբլոկատորների օգնությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել