• Latest news

4 նշան, որ ճարպի փոխարեն Դուք մկանային զանգված եք կորցնում

24 հոկտեմբերի, 2017  15:46

Նիհարել ցանկացողները հաճախ են հետեւում առողջության համար ոչ անվտանգ սննդակարգերի, ինչի հետեւանքով նրանք կորցնում են ոչ միայն ճարպ, այլեւ մկանային զանգված, որն անհրաժեշտ է առողջության համար։

Քնկոտություն

Եթե Դուք ընտրել եք սխալ սննդակարգ, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար չէ, Դուք արագ կհոգնեք ու ուժեղ քնկոտություն կզգաք։ Նման դեպքերում դուք ավելի շատ մկանային զանգված կկորցնեք, քան ճարպ։

Քաշի արագ կորուստ

Եթե դուք կորցրել եք ամսական 5 եւ ավելի կիլոգրամ, ապա չի կարելի բացառել, որ հենց մկաններն է օրգանիզմն օգտագործել որպես է էներգիայի աղբյուր։ Հիշեք, որ օրգանիզմը չի կարող չափից արագ այրել ավելորդ ճարպը։

Դիմացկունության նվազում

Եթե Ձեզ մոտ սկսվել են դիմացկունության խնդիրներ, դրանք կարող են վկայել կալորիաների անբավարար գործածման ու արյան մեջ շաքարի ցածր մակարդակի մասին։ Պետք է վերանայել սննդակարգը ու ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Դյուրագրգռություն

Սննդակարգում կալորիաների պակասն ազդում է ուղեղի աշխատանքի վրա ու մարդուն ավելի դյուրագրգիռ դարձնում։ Քանի որ հենց ուղեղն է մկաններին հրամաններ տալիս, ապա երբ ուղեղի էներգիան ավարտվում է, Ձեր մկաններն էներգիայի ու կալորիաների պակասի պայմաններում չեն կարող նույնքան արդյունավետ մարզվել ու ժամանակի ընթացքում կթուլանան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել