• Latest news

Հակակոագուլյանտները նվազեցնում են տկարամտության հավանականությունը

26 հոկտեմբերի, 2017  16:54

Շողացող առիթմիա ունեցող եւ կանոնավոր կերպով հակակոագուլյանտներ ընդունող հիվանդների մոտ տկարամտության զարգացման հավանականությունը նվազում է, գրում է The Deccan Chronicle-ը։

Շվեդիայում Կարոլինյան ինստիտուտի հետազոտողները 2006-2014 թթ․ ժամանակահատվածում ուսումնասիրել են շողացող առիթմիայով 444106 հիվանդների։ Ըստ գիտնականների եզրակացությունների, վարֆարինի կամ ապիկսաբանի նման կոագուլյանտներ ընդունողների մոտ թուլամտության զարգացման հավանականությունը նվազում է 29 տոկոսով։

Եթե մասնակիցները շարունակում էին ընդունել դեղամիջոցներ, հավանականությունն ավելի շատ էր նվազում։ Հետազոտությունը սկսելու պահին կամավորների 54 տոկոսը չէր ընդունում վարֆարինի կամ ապիկսաբանի նման պերորալ հակակոագուլյանտներ։

Պարզվել էր, որ թուլամտության հավանականությունն ավելի բարձր էր տարեց մարդկանց, պերորալ դեղամիջոցներ չընդունողների, Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների ու ոգելից խմիչքը չարաշահողների մոտ։ Որքան շուտ էր մարդը սկսում ընդունել պերորալ հակակոագուլյանտներ, այդքան ցածր էր թուլամտության զարգացման հավանականությունը։

Գիտնականների կարծիքով դա բացատրվում է նրանով, որ հակակոագուլյանտները կանխում են մանր թրոմբերի եւ որպես հետեւանք՝ միկրոինսուլտների առաջացումը, որոնք կարող են թուլամտության զարգացման պատճառ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել