• Latest news

Վիրաբույժները կարել են մանածագործական մեքենայով պոկված գլխամաշկը (ֆոտո)

26 հոկտեմբերի, 2017  21:46

Ճապոնացի վիրաբույժները բարեհաջող վիրահատել են կնոջը, որի մոտ դժբախտ պատահարի հետեւանքով ամբողջովին պոկվել էր գլխամաշկը։ Սա երկրում երկրորդ նմանատիպ վիրահատությունն է, որի մասին գիտեն բժիշկները։ Դեպքը նկարագրվել է BMJ Case Reports ամսագրում։

Կնոջ մազերը հայտնվել էին մանածագործական մեքենայի մեխանիզմի մեջ։ Գլխամաշկը մինչեւ քիթը պոկվել էր՝ աջ ականջի մի մասի, աջ հոնքի եւ ձախի մի հատվածի հետ մասին։ Արդեն 4 ժամ անց պլաստիկ վիրաբույժները գլխամաշկը նորից կարել էին։ Նորմալ արյան շրջանառությունը հաջողվել էր վերականգնել միայն գլխի աջ հատվածում։ Նրանք չեն կարողացել նաեւ նորից միացնել վնասված նյարդերը։

2 շաբաթ անց ձախ աչքում 3х4 սմ չափով նեկրոտիկ շրջան էր գոյացել։ Վիրաբույժները հեռացրել էին մահացած հյուսվածքները՝ դրանց տեղում կնոջ մարմնի այլ հատվածների մաշկից «կարկատան» դնելով։ Վիրահատությունից 2 ամիս անց կինն իրեն լավ էր զգում, նրա մազերը սկսել էին աճել։ Ձախ կողմում դրանք ավելի քիչ են, ինչը պայմանավորված է արյան շրջանառության խանգարմամբ։

Մեկ տարի անց կնոջ վիճակը զգալի բարելավվել է։ Մազերը շարունակում են աճել, նա կարողանում է բացել ու փակել աչքերը, բարձրացնել աջ հոնքը եւ կնճռոտել ճակատը։ Բացի այդ, վերականգնվել է գլխամաշկի զգայունությունը։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ նյարդերը կարողացել են ինքնուրույն վերականգնվել, պարզաբանում են աշխատանքի հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է