• Latest news

Տաք ջրով լի լոգարանատաշտում ծնված աղջիկը վարակվել է սեպսիսով

27 հոկտեմբերի, 2017  12:52

Կանադայում 8-օրական աղջկան հոսպիտալացրել են ծանր սեպսիսով, որը սպառնում էր նրա կյանքին։ Կլինիկական դեպքի մասին զեկույցում, որը հրապարակվել է CMAJ ամսագրում, ասվում է, որ աղջիկը ծնվել է տանը՝ տաշտի մեջ, որի մեջ 3 օր առաջ էին տաք ջուր լցրել։ Հենց այնտեղ էլ նա, ըստ երեւույթին, վարակվել է Լեգիոնելյոզով՝ բակտերիալ ինֆեկցիա, որը հայտնվել է նրա արյան մեջ ու սեպսիս առաջացրել։

Աղջիկը անհաս չի եղել ու ծնվելու պահին նա որեւէ խնդիր չի ունեցլե։ Բայց նա շուտով սկսել է ջերմել, դարձել է նյարդային ու հրաժարվում էր սնվելուց։ Նրան հոսպիտալացրել են, իսկ հետո տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ նրա ներքին օրգանները սկսել էին չգործել։

Նրա արյան մեջ հայտնաբերել են լեգիոնելլա բակտերիաներ, որոնք լավ բազմանում են տաք ջրի մեջ։ Քանի որ տաշտի մեջ, որտեղ աղջիկը ծնվել էր, երեք օր առաջ էին տաք ջուր լցրել, այնտեղ իդեալական պայմաններ էին վտանգավոր բակտերիաների արագ բազմացման համար, որոնք ծնվելու պահին հայտնվել էին աղջկա օրգանիզմում։ Իսկ քանի որ նորածնի իմունիտետը շատ թույլ է, նա չի կարողացել դիմակայել ինֆեկցիային։

Հիվանդանոցում աղջկան նշանակել են հակաբիոտիկներով բուժում, ու նա 5 շաբաթ անցկացրել է թոքերի արհեստական օդափոխանակության սարքին միացված։ Աղջիկը ապաքինվել է, չնայած բժիշկների խոսքով, եթե ժամանակին չստուգեին Լեգիոնելյոզի առկայությունը ու դրա դեմ պայքարի համար ճիշտ հակաբիոտիկներ չնշանակեին, նա հաստատ կմահանար։

Զեկույցի հեղինակ բժիշկ Միշել Բարթոնը նշել է, որ այս դեպքը պատկերավոր ցույց է տալիս այն ռիսկերը , որոնք կապակցված են տան պայմաններում տաք ջրով լի տաշտում ծննդաբերելու հետ։ Եթե տաշտը լցվում է հենց ծննդաբերությունից առաջ, դա մի քիչ նվազեցնում է ռիսկերը, սակայն քանի որ նորածինները թույլ իմունիտետ ունեն, նույնիսկ այդ դեպքում նրանք կարող են վարակվել վտանգավոր ինֆեկցիայով ։

Այս տեսակետը կիսում է նաեւ American College of Obstetricians and Gynecologists քոլեջի բժիշկ Ջոզեֆ Վաքսը, որը մանկաբարձ գինեկոլոգների համար ամերիկյան ուղեցույցների հեղինակներից մեկն է։ Նրա խոսքով՝ տաք ջրով վաննայի մեջ ծննդաբերելու պատճառով բարդացումներ բավականին հազվադեպ են գրանցվում, բայց արձանագրված բարդացումները, որպես կանոն, շատ ծանր են լինում, ու քանի որ «ջրային» ծննդաբերության որեւէ ապացուցված առավելություն արձանագրված չէ, նման ռիսկի դիմել խորհուրդ չի տրվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է