• Latest news

2 անսպասելի պատճառ, թե ինչու եք Դուք անընդհատ մրսում

27 հոկտեմբերի, 2017  14:09

Ոմանք մշտապես մրսում են, բայց ոչ այն պատճառով, որ իրոք ցուրտ է։ Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հավաստիացնում է, որ առողջական որոշ խնդիրներից նույնպես մարդ կարող է մրսկան դառնալ։

Օրգանիզմում երկաթի պակասը

Թթվածինն օրգաններին ու հյուսվածքներին հասցնելու համար հեմոգլոբինն է պատասխանատու։ Երբ թթվածինը չի բավականացնում, մարդուն սկսում են անհանգստացնել գլխացավեր, գլխապտույտներ, ու նա նաեւ մրսկան է դառնում։ Սակավարյունության զարգացման պատճառներից մեկը սննդակարգում երկաթի անբավարար քանակությունն է։

Դիետոլոգը նշել է, որ սակավարյունության խնդիրն այսօր բավականին արդիական է Հայաստանում, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, որոնք դաշտանի ժամանակ արյուն են կորցնում։

Երկաթով հարուստ են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են խնձորը, ծիրանաչիրը, նուռը, չամիչը, տավարի ու հնդուհավի միսը։ Ձմռանն ու աշնանը դրանք պետք է ներառել սննդակարգում՝ երկաթի պակասի կանխարգելման համար։

Վահանաձեւ գեղձի ցածր ֆունկցիան

Վահանաձեւ գեղձը լուրջ դեր է կատարում օրգանիզմի էներգետիկ պրոցեսների կարգավորման հարցում։ Եթե վահանաձեւ գեղձը ինչպես հարկն է չի աշխատում ու չի արտադրում հորմոնների անհրաժեշտ քանակություն, դրա հետեւանքով մարդը կարող է մրսկան ու դյուրագրգիռ դառնալ։

Եվ այսպես, եթե Դուք անընդհատ մրսում եք, Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի ու ստուգել երկաթի ու հեմոգլոբինի մակարդակը, նաեւ վահանաձեւ գեղձի աշխատանքը։ Խանգարումներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կարող է նշանակել բուժում, որը կկարգավորի ձեր վիճակը, ու ամենայն հավանականությամբ դրանից հետո դուք այլեւս այդքան շատ չեք մրսի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել