• Latest news

Ի՞նչ համեմունքներ է նախընտրելի օգտագործել աշնանն ու ձմռանը

27 հոկտեմբերի, 2017  16:22

Տարվա ցուրտ եղանակին ցանկալի է օգտագործել օրգանիզմը տաքացնող սնունդ, հավաստիացնում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Իրենց տաքացնող հատկանիշներով հայտնի են որոշ համեմունքներ, որոնք դիետոլոգը խորհուրդ է տալիս հնարավորինս հաճախ հավելել կերակրատեսակների ու նույնիսկ ըմպելիքների մեջ։

Աշնանը ու ձմռանը ձեզ կօգնեն տաքանալ այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են կոճապղպեղը, կարմիր ու սեւ պղպեղը, չիլի պղպեղը, նաեւ մեխակն ու դարչինը։ Հայերը, դիետոլոգի խոսքով, այնքան էլ հաճախ չեն կերակուրների մեջ օգտագործում այդ համեմունքները՝ նախապատվությունը տալով աղին, որը ի տարբերություն վերոնշյալ համեմունքների, կարող է վնասակար լինել առողջության համար, հատկապես չարաշահելու դեպքում։

Այդ համեմունքները կարելի է հավելել ցանկացած կերակրատեսակի մեջ. դրանք ավելի համեղ ու տաքացնող կդարձնեն կերակուրները։ Այդ համեմունքները կարելի է հավելել նաեւ թեյի մեջ, դրանցից կարելի է նաեւ եփուկներ պատրաստել։

Դիետելոգը խորհուրդ է տալիս փորձել հետեւյալ եփուկը՝ մեկ բաժակ ջրի մեջ 5 րոպե եռացնել 0․5 գդալ կոճապղպեղ, դարչին ու մեխակ, խմել եփուկը ուտելուց առաջ։ Այդ եփուկը, դիետոլոգի խոսքով, ոչ միայն տաքացնում է օրգանիզմը, այլեւ արագացնում մարսողությունը, որը դանդաղում է աշնանն ու ձմռանը։

Նույն հատկանիշներն ունի նաեւ կարդամոնից, ֆենխելի սերմերից ու չամանից պատրաստված եփուկը։ Սակայն այն արդեն խորհուրդ է տրվում խմել ուտելուց 15-20 րոպե հետո։

Հատուկ ուշադրության է արժանի քրքումը։ Այն, մասնագետի խոսքով, ունի հակաուռուցքային հատկանիշներ, որոնք բազմիցս հաստատվել են հետազոտություններով։ Բացի դրանից, եթե քրքումը հավելեք մեկ բաժակ մածունի կամ կաթի մեջ ու խմեք քնելուց առաջ ՝ այն կարող է նպաստել ավելի հեշտ քնելուն ու ընդհանուր առմամբ կբարելավի քնի որակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել