• Latest news

Ինչպե՞ս ճիշտ սնվել աշնանն ու ձմռանը

27 հոկտեմբերի, 2017  18:40

Ի՞նչ է պետք ուտել նախաճաշին, ճաշին ու ընթրիքին աշնանն ու ձմռանը, որպեսզի քիչ մրսեք եւ ձեզ ավելի լավ զգաք։ Այդ մասին իր պատկերացումներն է ներկայացրել դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

Նախաճաշ

Աշնանն ու ձմռանը իդեալական նախաճաշ է համարվում  ամբողջ հատիկավորներից շիլաները, օրինակ, վարսակն ու հաճարը։  Անթեփ բրինձն ու մակարոնը նախաճաշին հարմար չեն, քանի որ դրան վերամշակված են եւ գրեթե չեն պարունակում օգտակար սննդարար նյութեր եւ բջջանյութ։ Դիետելոգը հիշեցրեց, որ հատիկավորների մշակման ժամանակ հեռացված թեփը օրգանիզմի համար կարեւոր վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում։

Դիետելեգի խոսքով՝ շիլայի մեջ կարելի է լավ որակի բուսական յուղ ավելացնել, ցանկալի է՝ առաջին զտման կամ սերուցքային կարագ կամ էլ հալած։ Վերջինս ցանկալի է լինի  տնային պայմաններում պատրաստված։ Տանը հալեցրեք լավ որակի սերուցքային կարագ։ Պատրաստի հալեցրած կարագ գնել խորհուրդ չի տրվում, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են այն պատրաստել, եւ որքան տրանս–ճարպեր են դրանք պարունակում։

Նախաճաշին եւ օրվա ընթացքում կարելի է ուտել ընկույզներ, սեզոնային մրգեր, իսկ եթե դրանք ցուրտ եղանակին թարմ վիճակում ուտելը տհաճ է, կարող եք խորովել ջեռոցում, կարեւորը՝ առանց շաքարի։

Ճաշ

Ճաշին լավ ընտրություն է սեզոնային բանջարեղենը, օրինակ, դդումը, գազարը, կարտոֆիլը։ Դիետոլոգի խոսքով՝ կարտոֆիլն այսօր անարդարացիորեն անվանում են վատ եւ վնասակար մթերք, սակայն իրականում դրա «վնասակարությունը» կախված է պատրաստման ձեւից։ Տապակած կարտոֆիլը, իհարկե, հեռու է օգտակար համարվելուց, բայց խորոված կարտոֆիլը լրիվ ուրիշ բան է, իհարկե, ցանկալի է այն ուտել կեղեւի հետ։

Բուսական սպիտակուցների լավ աղբյուր են լոբին, ոսպը, սիսեռ։ Պատրաստելուց առաջ դրանք ցանկալի է մի քանի ժամ թրջել ջրի մեջ եւ եփել կաթսայում՝ առանց կափարիչի, որպեսզի դրանք ավելի հեշտ խաշվեն։

Տաք սուպերը նույնպես աշնան ու ձմռան համար համապատասխան ուտելիք են։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս չվախենալ փորձարկումներից, սուպեր եփել ամենաանսպասելի մթերքներից եւ  համարձակ դրանց մեջ համեմունքներ ավելացնել։

Ընթրիք

Ընթրիքը չպետք է շատ հագեցած լինի։ Հակառակ դեպքում գիշերը քնելը դժվար կլինի։ Քնելուց առաջ դիետոլոգները խորհուրդ են տալիս կաթ կամ մածուն խմել՝ մի փոքր քրքումով։ Դա օգնում է արագ քնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել