• Latest news

3 մթերք, որոնք ցանկալի է ներառել աշնանային-ձմեռային սննդակարգում

28 հոկտեմբերի, 2017  12:02

Ո՞ր մթերքներն է խորհուրդ տրվում ներառել սննդակարգում աշնանն ու ձմռանը, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք ու ավելի հազվադեպ հիվանդանաք։ Այս մասին իր տեսակետն է հայտնել դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

Սխտոր

Սխտորը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը ու ձմռանն այն պարզապես անփոխարինելի է։ Համարվում է, որ սխտորն ունի հակավիրուսային ու հակաբակտերիալ գործողություն՝ սխտորում պարունակվող ալլիցինը արգելափակում է այն ֆերմենտների առաջացումը, որոնք նպաստում են վիրուսների՝ օրգանիզմի մեջ հայտնվելուն։ Ինչ վերաբերում է սխտորի հակաբակտերիալ հատկություններին, ապա դրանք պայմանավորված են դրանում պարունակվող ֆիտոցիդներով, որոնք խոչընդոտում են բակտերիաների ու սնկերի բազմացմանը։

Դիետելոգը շեշտեց, որ սխտորի միակ խնդիրը հոտն է, բայցեւայնպես տարվա այս եղանակին խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ ուտել սխտոր։

Մեղր

Մեղրը, Վարդանուշ Պետրոսյանի խոսքով, հրաշագործ մթերք է, որը պարունակում է հսկայական քանակության հակաօքսիդանտներ ու վիտամիններ։ Ճիշտ է, որպեսզի մեղրը օգակար լինի, այլ ոչ թե վնասակար, այն չի կարելի տաքացնել, տաք թեյի մեջ կամ խմորեղենի մեջ այն նույնպես պետք չէ հավելել։ Բանն այն է, որ ջերմային մշակման ենթարկվելիս մեղրը թունավոր է դառնում։

Դիետոլոգի խոսքով՝ մեղրը նախընտրելի է ուտել՝ այն ամբողջահատիկ հացի կտորի վրա քսելով, փոքր քանակության որակյան սերուցքային կարագի հետ։

Մրգեր

Սերկեւիլը, նուռը, խուրման ու ցիտրուսները աշնանն ու ձմռանը խորհուրդ է տրվում ուտել թե թարմ վիճակում, թե հավելելով դրանք աղցանների մեջ, ջեռոց դնելով։ Մրգերը բջջանյութի ու վիտամինների հարուստ աղբյուր են, ու դրանք պետք է պարտադիր դառնան առողջ սննդակարգի մասը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել