• Latest news

Դեմքին սպիտակ բծերի առաջացման 3 պատճառ

30 հոկտեմբերի, 2017  11:06

Երբեմն մարդկանց դեմքին, ձեռքերին կամ կրծքին հայտնվում են տարբեր չափերի սպիտակ բծեր։ Ներկայացնում ենք դեմքին սպիտակ բծերի առաջացման 3 հիմնական պատճառները։

Միլիա

Միլիան դեմքին առաջացող փոքր կլոր, կոշտ սպիտակ կետեր են, որոնք հաճախ սխալմամբ համարում են սպիտակ կորյակներ։ Դրանք զարգանում են, երբ կերատին սպիտակուցը կամ մաշկի մեռյալ բջիջների մյուս բաղադրիչները կուտակվում են մաշկի մակերեսի տակ։ Միլիան սովորաբար հայտնվում է աչքերի շուրջ, այտերի ու քթի վրա։ Միլիան հանդիպում է թե տղամարդկանց, թե կանանց, թե շատ փոքր երեխաների մոտ։

Հետաքրքիր է, որ

Միլիան կարող է առաջանալ դեմքի քսուքին ալերգիկ ռեակցիայի կամ արեւային այրվածքների հետեւանքով։

Սովորաբար մարդու վիճակը լավանում է առանց որեւէ բուժման մի քանի շաբաթվա ընթացքում։ Կարող է օգնել դեմքի քսուքի փոփոխությունը, կամ այն մթերքների բացառումը, որոնց հանդեպ եղել է ալերգիկ ռեակցիա։

Եթե վիճակը ինքնուրույն չի լավանում, բժիշկը կամ մաշկաբանը կարող են բացել պարկուճը կամ էլ միկրոդերմաբրազիա անել՝ պրոցեդուրան, որը հեռացնում է տվյալ մասի ամենավերին շերտերը։ Օգնում է նաեւ ռետինոիդ քսուքի գործածումը, բայց ոչ աչքերի շուրջ

Վիտիլոգո

Վիտիլիգոն դրսեւորվում է մաշկի վրա բծերի ձեւով, ոոնք կորցրել են իրենց գունային պիգմենտը։ Դրանք կարող են հայտնվել ցանկացած տեղում, այդ թվում դեմքին։ Հիվանդությունը հանդիպում է աշխարհի մարդկանց մոտ 1 տոկոսի մոտ։ Սպիտակ բծերը կարող են լինել փոքր չափերի ու այդպես մնալ, սակայն երբեմն դրանք մեծանում են ու ծածկում գրեթե ամբողջ մարմինը։ Վիտիլիգոն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց մարդկանց կեսի մոտ այդ հիվանդությունը հայտնվում է մինչեւ 20 տարեկանը։

Ժառանգականությունը այդ հիվանդության զարգացման ռիսկի գործոններից մեկն է։ Որոշ գիտնականներ համարում են, որ վիտիլոգոյի ժամանակ բծերը զարգանում են, երբ օրգանիզմն արտադրում է հակամարմին մելանինի դեմ ու քայքայում այն։ .

Վիտիլիգոյով դեմքերին պետք է միշտ արեւապաշտպան քսուք քսել ու խուսափել արեւի ներգործությունից, քանի որ վիտիլիգոյով ախտահարված մաշկը ավելի զգայուն է դառնում արեւի հանդեպ։ Կարելի է նաեւ օգտագործել հատուկ քսուքներ՝ մաշկի գույների տարբերությունը քողարկելու համար։ Բժիշկը կարող է խորհուրդ տալ հակաբորբոքային քսուքներ, մասնավորապես կորտիկոստերոիդային։

Երբեմն վիտիլիգոյի ժամանակ օգտագործում են լուսային բուժում՝ արհեստական ուլտրամանուշակագույնի օգնությամբ կամ էլ ֆոտոթերապիա։ Լազերային բուժում նույնպես հնարավոր է՝ մաշկի որոշ մասերի բուժման համար։

Իդիոպատիկ, կաթիլանման հիպոմելանոզ

Իդիոպատիկ, կաթիլանման հիպոմելանոզը, որը հայտնի է նաեւ որպես արեւային սպիտակ բծեր, բնութագրվում է 1-10 մմ տրամագծով սպիտակ բծերի առաջացումով։ Այդ բծերը կարող են առաջանալ դեմքին, ձեռքերին, մեջքի վերեւի մասում։

Իդիոպատիկ կաթիլանման հիպոմելանոզն առաջանում է մաշկի վրա արեւի երկարատեւ ներգործության կապակցությամբ։ Հիպոմելանոզը հիմնականում առաջանում  է 40-ան անց մարդկանց դեմքին ու կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ հիվանդության զարգացման համար երկար ժամանակ է պահանջվում։

Սպեցիֆիկ բուժում գոյության չունի։ Կարող են գործածվել ստերոիդային քսուքներ, դիմակներ ու դերմաբրազիա՝ բծերի առաջացումը նվազեցնելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել