• Latest news

Ի՞նչն է կնոջը գրավիչ դարձնում տղամարդու աչքերում (ֆոտո)

28 հոկտեմբերի, 2017  23:43

Ջենիֆեր Լոպեսի, Քիմ Քարդաշյանի ու Թեյլոր Սվիֆթի նման կազմվածքով կանայք ավելի գրավիչ են թե կանանց թե տղամարդկանց համար, ու դա ունի գիտական բացատրություն։

Ըստ  եվրոպացի գիտնականների՝ մեջքի կորությունն է ազդում տղամարդու աչքերում կնոջ գրավչության վրա։ Նրանք հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում երիտասարդ ուսանողներին խնդրել են գնահատել կանացի մարմնի գրավչությունը եռաչափ պատկերների վրա։ Հոդվածը հրապարակվել է Evolutionary Psychological Science ամսագրում։

Կենդանիների տարբեր տեսակների ներկայացուցիչներ որոշակի ազդանշաններ են գործածում հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելու համար։ Կաթնասունների որոշ տեսակների մոտ նման ազդանշանների դեր կարող է կատարել դեպի առաջ կորացած ողնաշարը։ Նման ազդանշանները վկայում են այն մասին, որ կենդանին պատրաստ է զուգավորման։ Այդպիսի ազդանշաններ են գործածում օրինակ կատուները, խոշոր պրիմատները։ Նոր աշխատության հեղինակները ստուգել են, թե կանացի մեջքի կորությունն ինչպես է ազդում մյուս մարդկանց վրա։

Այդ նպատակով նրանք գործածել են կանացի մարմնի եռաչափ մոդելներ, որոնց մեջքի ետեւի մասը կառուցված էր սինուսի գրաֆիկի նման՝ վեց հնարավոր գործակիցներով՝ 0․6-ից մինչեւ 0․85՝ 0․05 տարանջատումներով։ Յուրաքանչյուր մոդել ներկայացվել է երեք տեքսով՝ առջեւ ից, մեջքից ու կողքից։ Փորձի մասնակիցները ցույց են տվել 18 պատկերներից յուրաքանչյուրը 5 վայրկյանի ընթացքում, որից հետո խնդրել են գնահատել մարմնի գրավչությունը՝ 1-10 սանղակով։ Մասնակիցների աչքերի շարժողական ռեակցիաներին հետեւ ել են աչքերի շարժումները գրանցող սարքով։ Հետազոտությանը մասնակցել է 82 մարդ՝ 50 հետերոսեքսուալ կին ու 35 հետերոսեքսուալ տղամարդ։ Մասնակիցների միջին տարիքը 20․9 է եղել։

Գնահատականների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ գնահատել էին պատկերները միջինը 1․24 կետով բարձր, քան կանայք, իսկ մեջքի ետեւ ի մասի կորությունը եղել է գլխավոր գործոնը, որն ազդում էր մարմնի գրավչության վրա՝ եւ այսպես կորության գործակցի բարձրացմանը զուգահեռ՝ գրավչության միջին ցուցանիշը աճում էր 4․64-ից մինչեւ 6․41։ Բացի դրանից կողքից ու ետեւ ից պատկերները մասնակիցներին ավելի գրավիչ են թվացել, քան առջեւից պատկերված մարմինները՝ միջինը 0․38 եւ 0․52 կետով համապատասխանաբար։

Այնուհետեւ հեղինակները համեմատել են աչքի շարժումների գրանցման արդյունքները։ Նրանք պարզել են, որ կնոջ մարմինը ետեւի մասից պատկերող նկարները մասնակիցներին ավելի գրավիչ են թվացել, քան առջեւից կամ կողքից պատկերողները։ Բացի դրանից մեջքի ետեւի մասի կորությունը նույնպես ազդում էր հայացքի տեւ ողության վրա։ Կոր կանացի մեջքը ավելի գրավիչ էր թվացել մասնակիցներին , քան դիտարկվող մարմնի մյուս մասերը՝ կուրծքը, իրանը, ոտքերը։

Ըստ հեղինակների՝ կոր մեջքը տղամարդկանց ազդանշան է ուղարկում այն մասին, որ կինը պատրաստ է նրա սիրահետումներին, մոտավորապես նույն մեխանիզմով, ինչպես կենդանիների որոշ տեսակներ նման ազդանշանով հայտնում են զուգավորման իրենց պատրաստակամության մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է