• Latest news

Կատարակտի հեռացումը նվազեցնում է կանանց վաղաժամ մահացությունը․ հետազոտություն

31 հոկտեմբերի, 2017  12:04

Կատարակտի հեռացման վիրահատությունը 60 տոկոսով նվազեցնում է կանանց վաղաժամ մահացությունը։ Նման եզրակացության են հանգել Լոս ԱՆջելեսի Քալիֆորնիական համալսարանի մասնագետները։

Նրանց հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Ophtalmology ամսագրում, ցույց է տվել, որ կանայք ավելի հազվադեպ են մահանում անոթային հիվանդություններից, ինֆեկցիաներից, նևրոլոգիական ու թոքային հիվանդություններից, նաեւ քաղցկեղից, եթե նրանց կատարակտան հեռացնում են։ Փորձագետները դա բացատրում են այն փաստով, որ վիրահատության ենթարկված կանայք կարող են հետագայում ավելի անվտանգ ապրել, քան նրանք, որոնք ապրում են կատարակտով։

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ընդգրկել են 1993-2015 թթ. Ժամանակահատվածը՝ հավաքելով տեղեկություններ 65-ն անց ավելի քան 70 000 կնոջ մասին,  որոնք տառապում էին կատարակտով։ Նրանցից 41 375-ը ենթարկվել էին վիրահատությունների, որոնց շնորհիվ սկսել էին ավելի լավ տեսնել։ Մասնակիցների կեսից ավելին ծխում էր, մեծ մասն էլ շաբաթական 7 ոգելից խմիչք էր գործածում, ու նրանց մարմնի զանգվածի գործակիցն առնվազն 25 կետ էր կազմում։

Կատարակտի պատճառով մարդու աչքերի առաջ հայտնվում են կույր գոտիներ, որոնք ժամանակի ընթացքում աճում են ու փակում տեսադաշտը։ Արդյունքում դժվարանում է կարդալը, մարդկանց դեմքերը տեսնելը կամ մեքենա վարելը։ Վիրահատության ընթացքում տեղի է ունենում բյուրեղիկի փոխարինում, ինչից տեսողություն ավելի պարզ է դառնում։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ տվյալ վիրահատությունը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, քանի որ բարձրացնում է կնոջ սոցիալ տնտեսական կարգավիճակը, իսկ դա ավելացնում է առողջապահական մարմիններում ավելի որակյալ ծառայություններ ստանալու նրա հնարավորությունները։ Բացի դրանից լավ տեսողություն ունեցող կանայք ավելի հազվադեպ են ընկնում ու ստանում տրավմատիկ կոտրվածքներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել