• Latest news

Կնոջ քթում ատամ է աճել

30 հոկտեմբերի, 2017  21:31

Չինաստանում բժիշկները հեռացրել են կնոջ քթի մեջ աճած ատամը։ The Daily Mail-ը հայտնել է, որ ուսումնասիրելով ռենտգենյան պատկերը՝ բժիշկները կարծել են, թե կնոջ քթի աջ խոռոչի մեջ փոքր քար է հայտնվել, սակայն վիրահատության ընթացքում պարզվել է, որ այդպես չէ։

Ուշագրավ է, որ հիվանդը երկար տաիներ գանգատվում էր առատ քթարտադրությունից ու արյունահոսությունից, սակայն համարում էր, որ այդ բոլոր ախտանշանները կապակցված էին քրոնիկ ռինիտի հետ։ Ատամը հեռացնելուց հետո արյունահոսությունը դադարել է։ Բացի դրանից, վերացել է  առատ քթարտադրության զգացողությունը, որից գանգատվում էր կինը։

Ատամնաբույժը պարբերականին բացատրել է, որ, իրոք, ատամներ կարող են աճել ոչ միայն բերանի խոռոչում, բայց քթի մեջ դրանց աճելու դեպքերը ծայրաստիճան հազվադեպ են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել