• Latest news

Հայաստանում անառողջ սննդակարգ ունեցող դեռահասները բարեկեցիկ ընտանիքներից են․ հետազոտություն

4 նոյեմբերի, 2017  22:00

Հայաստանում անառողջ սննդակարգի հետեւող դեռահասների թիվը բարեկեցիկ ընտանիքներում ավելի մեծ է, քան անապահով ընտանիքներում, ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ լրիվ հակառակ պատկերն է։ Այս մասին են վկայում «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» տվյալները, որն իրականացվել է 2013-2014 թթ։

Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի գործադիր տնօրեն Եվա Մովսեսյանը պատմել է, որ երեխաների անառողջ սննդակարգի ու ընտանիքների սոցիալ տնտեսական դրության միջեւ կա կապ։ «Բայց հետաքրքիր է այն, որ զարգացած երկրներում որքան լավ է ընտանիքի ֆինանսական դրությունը, այդքան առողջ սննդակարգ ունեն այդ ընտանիքի անդամները։ Իսկ Հայաստանում ու ԱՊՀ մյուս երկրներում հակառակ հարաբերակցությունն է։ Այսինքն, առավել ապահովված ընտանիքներն ավելի հաճախ են տնից դուրս սնվում։ Եթե ընտանիքը շաբաթական 4-5 անգամ տնից դուրս է սնվում, դա արդեն իսկ ռիսկի գործոն է»,- ասել է նա։

Նա նշել է, որ Հայաստանում այս առումով շատ հետաքրքիր իրավիճակ է։ Սեզոնային մրգերն ու բանջարեղենն այստեղ բավականին էժան են ու հասանելի բնակչության անապահով խավերին, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, որտեղ բանջարեղեն ու միրգ դպրոցականների սննդակարգում ներառելու համար պետությունը սուբսիդիաներ է հատկացնում։ Միակ թերությունն այն է, որ մեր ընտանիքներում երեխաներին չեն սովորեցնում ամեն օր բանջարեղեն ուտել, հավելեց նա։

«Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունն» իրականացվում է չորս տարին մեկ պարբերականությամբ աշխարհի ավելի քան 40 երկրներում ՝ ԱՀԿ հովանու ներքո։ 2013-2014 թթ․Հայաստանում հավաքվել են տվյալներ 3679 դեռահասների մասին՝ 11, 13, 15 ու 17 տարեկանների տարիքային խմբերում։ Ընթացիկ հետազոտության մեջ, 2017-2018 թվականների համար, ընդգրկված դեռահասների թիվը կարող է հասնել 6000-ի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել