• Latest news

Ալցհեյմերի հիվանդությունը կարող է զարգանալ ուղեղի սահմաններից դուրս

31 հոկտեմբերի, 2017  23:54

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի նեյրոկենսաբանները համարում են, որ թուլամտության առաջին ախտանշանները կարող են առաջանալ մարմնի այլ օրգաններում։ Նրանք զանգվածային ուսումնասիրություն են իրականացրել, որը կապակցված է եղել բետա-ամիլոիդի քայքայման մեխանիզմի ու տաու-սպիտակուցի դեֆորմացիայի պրոցեսի հետ՝ պրոցեսներ, որոնք զարգանում են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, հայտնում է Science Alert-ը։

Հիվանդության բնորոշ դրսեւորումներից մեկը ուղեղի հյուսվածքներում ամիլոիդ վահանիկների կուտակումն է։ Դա Aβ42 սպիտակուցի խիտ կուտակում է՝ բետա ծալքերի մեջ պարուրված։ Հետազոտողները ենթադրել են, որ արյունը կարող է ուղեղ փոխադրել բետա ամիլոիդներ, որոնք ձեւավորվում են այլ օրգաններում։ Այդ հիպոթեզը ստուգելու համար գիտնականները օգտագործել են երկու տեսակի մկների՝ առողջ ու գենետիկորեն մոդիֆիկացված։ Երկրորդ խումբը հակված է եղել օրգանիզմում մեծ քանակությամբ բետա-ամիլոիդների առաջացմանը։

Առողջ կենդանիներին ու մուտանտ մկներին վիրահատական ճանապահով զույգ- զույգ «միացրել են», որպեսզի ձեւավորվի ընդհանուր արյունատար համակարգ։ Այդ մեթոդը կոչվում է պարաբիոզ։ Նման վիճակում կենդանիները ապրել են մեկ տարի։ Այդ ընթացքում ամիլոիդ վահանիկներ ձեւավորվել են նաեւ առողջ մկների օրգանիզմում։ Նաեւ նրանց ուղեղում առաջացել են կառույցներ, որոնք հիշեցնում են նեյրոֆիբրիլյար կծիկներ՝ դա սպիտակուցների կուտակման մեկ այլ տեսակ է ու մարդկանց մոտ Ալցհեմերի հիվանդության եւս մեկ նշան։ Հետազոտողները առանձնացրել են եւս մի քանի նշան, որոնք նման են հիվանդության դրսեւորումների հետ՝ ուղեղի բջիջների քայքայումը, բորբոքումները ու այրան թեթեւ զեղումները։

Հայտնի է, որ բետա-ամիլոիդները ձեւավորվում են ոչ միայն ուղեղում, այլեւ մկաններում ու արյունատար անոթներում։ Բետա ամիլոիդին նախորդող նյութը (amyloid precursor protein, APP) առաջանում է շատ օրգաններում։ Նոր աշխատության հեղինակների խոսքով նրանց հետազոտությունը առաջին անգամ ցույց է տվել, որ նման «արտաքին» բետա-ամիլոիդները ունակ են ազդել ուղեղում խանգարումների վրա։

«Հեմատո-էնցեֆալիկ խոչընդոտը տարիքի հետ թուլանում է։ Դա թույլ է տալիս, որ մեծ քանակությամբ բետա-ամիլոիդներ ներթափանցեն ուղեղի մեջ՝ լրացնելով այն ծավալը, որը արտադրվում է հենց ուղեղում ու արագացնելով վիճակի վատացումը»,- ասել է աշխատության հեղինակներից մեկը՝ Վեյոնգ Սոնգը։

Նշվում է նաեւ, որ մինչեւ 2050 թ․ Ալցհեյմերի հիվանդություն ախտորոշումով տարեց մարդկանց քանակը կարող է հասնել 100 միլիոնի։

Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է