• Latest news

50-ն անց տղամարդկանց համար վտանգավոր է երեխա ունենալը

1 նոյեմբերի, 2017  17:38

Այն սաղմերը, որոնք բեղմնավորվել են տարեց տղամարդկանց սերմնահեղուկից, ավելի դանդաղ են զարգանում, քան երիտասարդ զուգընկերների սերմնահեղուկից ձեւավորված սաղմերը, պարզել են Բոստոնի գիտական կենտրոնի ու Weill Cornell Medicine բուժկենտրոնի ամերիկացի գիտնականները։Հեղինակները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով տեսագրությունները, որտեղ պատկերված էր 527 հետերոսեքսուալ զույգերից վերցված 3532 սաղմերի զարգացումը։ Այդ մասին զեկույցը ներկայացվել է Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության գիտաժողովի ժամանակ։

Daily Mail –ի փոխանցմամբ՝ Բոստոնի հետազոտողները պարզել են, որ 50-ն անց տղամարդկանց սերմնահեղուկի օգնությամբ ձեւավորված էմբրիոնները 35 տոկոսով ավելի դանդաղ են զարգանում, քան մինչեւ 35 տարեկան տղամարդկանց սերմնահեղուկից սաղմնավորվածները։ Տարեց տղամարդուց սաղմնավորված սաղմը 4․3 տոկոսով ավելի ուշ է հասնում բլաստոցիստայի փուլին, որից հետո տեղի է ունենում սաղմի ամրացումը արգանդի պատին։

Weill Cornell Medicine բուժկենտրոնի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ տղամարդկանց սերմնահեղուկը կուտակում է մուտացիաներ, նաեւ դրսեւորում անեուպլոիդիայի՝ բջջի մեջ քրոմոսոմների աննորմալ քանակության հակում։ Դա բարձրացնում է անառողջ էմբրիոնի սաղմնավորման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել բժիշկները 25-55 տարեկանների յոթ տարիքային խմբերի հետազոտումից հետո։ Հետազոտողների տվյալներով՝ երկու արատներն էլ առավել տարածված են հետազոտված 55-ն անց տղամարդկանց մոտ։ Բացի այդ՝ բեղմնավորման ցուցանիշն էր նվազում՝ եթե երիտասարդների շրջանում այն կազմում էր 87․7 տոկոս, ապա ամենատարեց տղամարդկանց խմբում այն նվազել էր մինչեւ 46 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել