• Latest news

Հղիության ժամանակ ձուկ ուտելը ապագա երեխային պաշտպանում է ասթմայից. հետազոտություն

2 նոյեմբերի, 2017  17:49

Այն կանանց երեխաները, որոնք հղիության ժամանակ օգտագործում են շատ ձուկ ու ձկան յուղ, ավելի հազվադեպ են բախվում ասթմայի։ Այս մասին ասվում է Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։

Նոր հետազոտության տվյալներով, օմեգա 3 ճարպաթթուների գործածման շնորհիվ հղիության ընթացքում՝ հատկապես երրորդ եռամսյակում, նվազում է ապագա երեխայի մոտ շնչառական խնդիրների առաջացման հավանականությունը։ Ձուկն այս առումով նույնքան օգտակար է, որքան ձկան յուղով հավելումները։

Հետազոտությանը մասնակցել են կանայք, որոնք գտնվում են հղիության երրորդ եռամսյակում։ Մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը ստանում էր օմեգա -3 ճարպաթթուներ՝ ձկան յուղով հավելումներից, երկրորդ խումբը ստանում էր պլացեբո, իսկ երրորդը կարող էր ուտել ձուկ կամ էլ ընդունել ձկան յուղով հավելումներ ։

Մասնագետները պարզել են, որ առաջին ու երրորդ խմբերի կանանց երեխաները մինչեւ 24 տարեկան ասթմայի դեմ ավելի քիչ դեղամիջոցներ են ընդունել։ Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ շաբաթական օգտագործելով սնդիկի ցածր պարունակությամբ ձկան 2-3 մասնաբաժին՝ հղի կանայք կարող են նվազեցնել ապագա երեխաների մոտ ասթմայի զարգացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է