• Latest news

Մահացած մարդը գիտակցո՞ւմ է իր մահը

6 նոյեմբերի, 2017  13:09

Այն բանից հետո, երբ սիրտը դադարում է բաբախել, մարդիկ գիտակցում են, որ մահացել են ու հասկանում են, թե ինչ է տեղի ունենում շուրջը։ Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի համալսարանին կին Langone բժշկության դպրոցի գիտնականները, որոնց հետազոտությունների արդյունքները հրապարակել է LiveScience ամսագիրը։

Բժիշկները մահը փաստում են սրտի կանգառի պահով. արյունը դադարում է մատակարարվել ուղեղ, ինչը հանգեցնում է դրա աշխատանքի վայրկենական կանգին։ Ի վերջո ուղեղի բջիջները սկսում են մահանալ, բայց դա կարող է տեղի ունենալ կլինիկական մահից հետո մի քանի ժամվա ընթացքում, համարում է հետազոտության հեղինակ Սեմ Փարնիան։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդիկ «մահվան առաջին փուլում» կարող են դեռ գիտակցության որոշ նշաններ  պահպանել։ Հանգուցյալի ուղեղն աշխատում է ու մտապահում տեղեկությունները, սակայն չի կարող հրահանգ տալ օրգանիզմին՝  շարժել ձեռքը  կամ էլ որեւէ բառ արտասանել։ Մարդը հասկանում է, որ արդեն ողջ չէ։ Բայց միաժամանակ մահացածը զգում է, որ իր մարմինն այլեւս չի արձագանքում արտաքին գրգռիչներին։ Նա իրեն  ասես բանտարկված է զգում իր սեփական մարմնի մեջ։

Հետազոտողների տվյալներով՝ դրա ապացույցն են այն դեպքերը, երբ մարդիկ, որոնք վերապրել են սրտի կանգ, կարողացել են մանրակրկիտ նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել իրենց շուրջը կլինիկական մահից հետո։ «Նրանք կարող են պատմել, որ տեսել են բժիշկներին ու բուժքույրերին, լսել նրանց խոսակցությունները՝ փաստեր, որոնց մասին նրանք որեւէ այլ ճանապարհով չէին կարող իմանալ», -նշել է Փարնիան։ Հետազոտողի խոսքով՝ այդ հիշողությունները հաստատել են նաեւ բժիշկները, որոնք զարմացել էին, որ իրենց հիվանդները, որոնք ըստ էության մահացած էին համարվում, հիշում էին այդ բոլոր մանրամասները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է