• Latest news

Հետազոտողները մշակել են հղիությունը որոշող «խելացի» ապարանջան

6 նոյեմբերի, 2017  16:27

Շվեյցարացի գիտնականները մշակել են խելացի ապարանջան, որը ոչ միայն կարողանում է որոշել ձվազատման ժամանակաշրջանը, այլեւ վայրկենապես ազդարարում է հղիության մասին։ Այն բացահայտում է ամենափոքր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կանանց օրգանիզմում բեղմնավորումից ընդամենը մեկ շաբաթ հետո ու այդ մասին տեղեկացնում ապարանջանի տիրուհուն, գրում է Gadgets Now ամսագիրը։

Ava Bracelet ապարանջանի փորձարկումների առաջին փուլին մասնակցել է 300 կին։ Նոր սարքի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 1000 դաշտանային ցիկլ ու 100 հղիություն։ Տվյալների հավաքման համար ապարանջանը գործածել է ալգորիթմ, որը բարձր ճշգրտությամբ մտապահում է տվյալ կնոջ անհատական բոլոր ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Պարզվել է, որ պրոգեստերոնի ու էստրոգենի արտադրման հետ կապակցված հորմոնալ փոփոխությունների պատճառով, մաշկի ջերմաստիճանը բարձրանում է 0,2 °C-ով, իսկ սրտի բաբախյունը հաճախանում է րոպեում 2․1 հարվածով։

«Ճշգրտությունը, որով սարքը որոշում է հղիությունը, համեմատելի է ամենազգայուն թեստերի արդյունքի հետ, որոնք հղիությունը պարզում են մեզի մեջ քրորիոնիկ գոնադոտրոպինի պարունակությամբ»,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Մոհանեդ Շիլայխը։

Իսկ արդեն հղիության ժամանակ Ava Bracelet-ը շարունակում է հետեւել ապագա մայրիկի առողջությանը, նախազգուշացնելով լուրջ բարդացումների՝ օրինակ պրեէկլամպսիայի մասին, որի դեպքում բժիշկները կարող են վճռել վաղաժամ ծննդաբերություն խթանել։ Եթե այդ տեխնոլոգիան հասանելի ու մատչելի լինի՝ այն կարող է ամբողջովին դուրս մղել հղիության սովորական թեստերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է