• Latest news

Կաթը կարո՞ղ է փոխարինել ատամի մածուկը

7 նոյեմբերի, 2017  10:25

Կանադայի Տորոնտոյի համալսարանի ատամնաբույժները հեշտ լուծում են առաջարկել այն իրավիճակի համար, երբ ուտելուց հետո ատամները մաքրելու հնարավորություն չկա։ Եթե ուտելուց հետո մարդը հնարավորություն չունի մաքրել ատամները ատամի խոզանակով, ատամի թելով, կամ էլ գոնե մաստակ ծամելով՝ բերանի խոռոչը մաքրելու ամենահարմար միջոցը կաթն է մնում։

Փորձի ժամանակ կամավորները ուտելուց հետո բերանը ողողել են տարբեր հեղուկներով՝ մրգի հյութով, ջրով կամ կաթով։ Գիտնականներն արագ պարզել են, որ հյութն այդ նպատակի համար բոլորովին պիտանի չէ, այն պարունակում է մեծ քանակությամբ թթու, վատ է ազդում ատամի էմալի վրա։

Ջուրը համեմատաբար ավելի լավ է մաքրել ատամները, բայցեւայնպես կաթը իսկական «չեմպիոն» է ճանաչվել բերանի մաքրությունը վերականգնելու հարցում։ Երբ ստուգել են թքի մեջ բակտերիաների առկայությունը՝ պարզվել է, որ ուտելուց հետո բերանը կաթով ողողելու դեպքում միկրոօրգանիզմների մակարդակը նվազագույն է լինում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել