• Latest news

Հետազոտությունը կասկածի տակ է դրել ստենոկարդիայի ժամանակ ստենտների կիրառման արդյունավետությունը

7 նոյեմբերի, 2017  21:47

Նոր կլինիկական հետազոտությունը, որն իրականացվել է բրիտանացի բժիշկների կողմից, կասկածի տակ է դրել սրտում ցավերի արտահայտվածության (ստենոկարդիա) նվազման նպատակով ստենտավորման արդյունավետությունը։ Ստենտի տեղադրման վիրահատությունը՝ ստենտավորումը, այսօր համարվում է ամենաարդյունավետ միջամտություններից մեկը ինֆարկտի ու սրտի իշեմիայի բուժման մեջ։ Հետազոտությունը, որը իրականացրել են Լոնդոնի կայսերական քոլեջի սրտաբանները, կարող է փոխել բժիշկների շրջանում տարածված տեսակետը։ Տվյալ աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

Հետազոտողները կայուն ստենոկարդիայով տառապող 200 հիվանդների կեսին (ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով) ստենտավորման «կեղծ» պրոցեդուրայի են ենթարկել։ Բացի դրանից բոլոր հիվանդները ստացել են համակցված դեղորայքային բուժում  կրծքում նկատվող ցավի կապակցությամբ։ Այդ արդյունքները զարմացրել են շատ սրտաբանների։ Եվ այսպես, այն հիվանդների մոտ, որոնք անցել են կեղծ պլացեբո -վիրահատություն, հայտնաբերվել են ինքնազգացողության նույն բարելավումները , ինչ նրանց մոտ, որոնց ստենտներ են դրել։ Ավելին, դիմադրողականության ու ֆիզիկական ծանրաբեռնվածություններին դիմանալու տեսակետից ցուցանիշները երկու խմբերում գրեթե հավասար են եղել։

Շատ մասնագետներ քննադատորեն են վերաբերվում տվյալ հետազոտությանը, քանի որ համարում են, որ ընտրությանը մասնակցել է սուր սրտային պաթոլոգիայի զարգացման ռիսկի ցածր մակարդակով ու ֆիզիկական լավ ցուցանիշներով հիվանդների մանրակրկտորեն ընտրված խումբ։ Բացի դրանից գիտնականներից մի քանիսին շփոթեցնում է այն փաստը, որ 1․5 տարի տեւած ու բրիտանական 5 սրտաբանական կենտրոնների մասնակցությամբ հետազոտությանը մասնակցել են ընդամենը 200 հիվանդներ։ Եվ վերջապես, սրտաբանների մեծ մասը վստահ է, որ 6 շաբաթվա մշտադիտարկումը բավարար չէ սրտային պաթոլոգիայի բուժման արմատական ու պահպանողական մեթոդների ադեկվատ համեմատության համար։

Չնայած քննադատությանը՝ ամերիկյան մի քանի մասնագիտացված սրտաբանական բուժկենտրոններ ու լաբորատորիաներ պատրաստ են կրկնել տվյալ հետազոտությունը ստենտավորման արդյունավետությունը հաստատելու կամ հերքելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է