• Latest news

Սոցիալական վատ հմտությունները վնասում են մարդու առողջությանը

8 նոյեմբերի, 2017  14:49

Մարդկանց շփվելու ունակությունների մակարդակն ազդում է առողջական վիճակի վրա, հավաստիացնում է Արիզոնայի համալսարանի հոգեբան Քրիս Սեգրնը ՝ 18-91 տարեկան 775 մարդու շրջանում իրականացված առցանց հարցման հիման վրա։

Հետազոտողի կարծիքով այն մարդիկ, որոնք շփման հարցում բարդություններ են զգում, ավելի խոցելի են թե՛ հոգեկան, թե՛ սոմատիկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման նկատմամբ։

Շատերը, որոնք իրենց շփվելու հմտությունները գնահատում են որպես ցածր, խոստովանում են, որ սթրեսի ու մենության ուժեղ զգացողություն ունեն։ Կազմելով հարցաշարը՝ Սեգրինը առանձնացրել է հաղորդակցման հմտությունների հիմնական չորս բաղադրիչները։ Նա կարեւոր գործոն է համարել անկեղծությունը՝ այսինքն մյուսների հետ շփվելու ու նրանց անձնական տեղեկություններ վստահելու , նաեւ ուրիշներին աջակցելու ունակությունը։ Կարեւոր գործոններից է համարվել նաեւ բացասական ասերտիվության ՝ այսինքն շրջապատի անհիմն պահանջները մերժելու ունակությունը ու նախաձեռնելու ունակությունը, որը թույլ է տալիս ծանոթանալ ու ավելի լավ ճանաչել ուրիշներին։

Այնուհետեւ փորձի մասնակիցները լրացրել են սովորական հարցաթերթիկներ՝ սթրեսի, մենության զգացումի ու ախտորոշված հիվանդությունների մակարդակը գնահատելու համար։

Հարցման մասնակիցները, որոնք սոցիալական հմտությունների զարգացման ցածր մակարդակ ունեին, հայտնել էին սթրեսի ու մենության ավելի ուժեղ զգացումների՝ նաեւ հիվանդությունների ու խանգարումների ավելի մեծ քանակության մասին։

Սեգրինը պարզաբանում է, որ եթե սթրեսը վաղուց է համարվում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն, ապա մենությունն ավելի հազվադեպ էր կապակցվում դրանց հետ։ Հոգեբանի խոսքով՝ իր աշխատանքը ցույց է տալիս, որ սոցիալական մեկուսացման զգացողությունը նվազ վտանգավոր երեւույթ չէ, քան սթրեսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել