• Latest news

Շիզոֆրենիան կարող է ուղեղի իմունային համակարգի հիվանդություն լինել

8 նոյեմբերի, 2017  23:49

Լոնդոնի բժշկական ինստիտուտի մոլեկուլյար հոգեբուժության ֆակուլտետի գիտնականները՝ Օլիվեր Հովսի ղեկավարությամբ, ենթադրություն են հայտնել, որ շիզոֆրենիան կարող է լինել ուղեղի իմունային համակարգի ախտահարման կողմնակի էֆեկտը, հայտնում է Guardian-ը։

Այս հիպոթեզը գիտնականները մտադիր են ստուգել այդ հիվանդության կենսաբանության վերաբերյալ այսօրվա դրությամբ ամենահավակնոտ հետազոտության ընթացքում։

Առաջիկա երկու տարիներին 30 հիվանդներ ամսական մեկ անգամ ընդունելու են հակամարմիններով դեղորայք, որն առայսօր գործածվում էր ցրված սկլերոզի բուժման համար։ Գիտնականները հույս ունեն, որ այն ավելի մեծ ներգործություն կթողնի շիզոֆրենիա առաջացնող պատճառի վրա, քան առայսօր գոյություն ունեցող թերապիայի բոլոր տեսակները, գրում է թերթը։

Փորձի հիմքում պրոֆեսոր Պլիվեր Հովսի երկարատեւ հետազոտություններն են։ Նրա թիմը աշխարհի այն սակավաթիվ թիմերից է, որը հայտնաբերել է վկայություններ այն մասին, որ ուղեղի իմունային գործունեության մեջ առկա անոմալիաները կարող են դառնալ այդ հիվանդության պատճառը, համենայն դեպս, որոշ հիվանդների մոտ։

«Անցյալում մենք համարում էինք, որ բանականությունն ու մարմինն իրարից առանձնացած են, բայց դա այդպես չէ,- ասում է Հովսը,- բանականությունն ու մարմինը մշտապես փոխգործակցում են, ու իմունային համակարգը բացառություն չէ։ Այն փոխում է հոգեկան հիվանդության մասին տեսակետները»։

Հովսի վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ շիզոֆրենիայի վաղ փուլերում տեղի է ունենում ուղեղի իմունային բջիջների քանակի աճ ու դրանց ակտիվության բռնկում։ Ինֆեկցիայի դեմ պայքարից բացի միկրոգլիայի բջիջները խզում են նեյտրոնների միջեւ անցանկալի կապերը, սակայն եթե միկրոգլիան չափից ակտիվ է, շատ կարեւոր կապեր կարող են կորել ։

Առավել ակտիվ միկրոգլիաները գործում են գլխուղեղի նախաճակատային կեղեւում ու այն հատվածում, որը պատասխանատու է լսողության համար, ինչը կարող է բացատրել հիվանդների ոչ հազվադեպ լսողական պատրանքները։ Նախաճակատային կեղեւը նաեւ կառավարում է դոֆամինի արտադրությամբ, որի մակարդակի տատանումները հանգեցնում են ցնորային վիճակների ու պարանոյայի։ Այդ հիվանդության դեմ գոյություն ունեցող գրեթե բոլոր դեղամիջոցներն արգելափակում են դոֆամինի արտադրանքը, ինչը թույլ է տալիս հսկողության տակ վերցնել ախտանիշները, բայց չի պաշտպանում ուղեղի վնասվածքներից;

«Ժամանակակից դեղամիջոցների հիմքում 1950-ականների տեխնոլոգիաներն են ու դրանք աշխատում են նույն ձեւով,- ասում է Հովսը,- դրանք ունակ են ազդել միայն ցնորային վիճակների վրա։ Նույն հաջողությամբ դրանցից կարելի է ազատվել նաեւ մուրճի օգնությամբ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է