• Latest news

Աշխարհի ամենաանհաս երեխան արդեն 3 տարեկան է

8 նոյեմբերի, 2017  22:34

35-ամյա Քորթնի Սթենսրուդի դուստրը վերջերս դարձավ 3 տարեկան։ Նա ծնվել է սաղմնավորումից 21 շաբաթ ու 4 օր անց, հասուն երեխաները ծնվում են 38-40 շաբաթականում, այդ իսկ պատճառով աղջիկը ողջ մնալու շատ քիչ շանսեր ուներ։ Բայցեւայնպես նա ողջ է մնացել։ Ըստ Pediatrics ամսագրում հրապարակված նյութի՝  նա համարվում է ամենաանհաս աղջիկը, որին հաջողվել է ողջ մնալ։

Համարվում է, որ խորը անհաս երեխաների ողջ մնալու շանսերը զգալիորեն ցածր են անհասների համեմատ ու եթե երեխաները, որոնք ծնվել են հղիության 22-րդ շաբաթում, ժամանակակից բժշկության շնորհիվ հաճախ են ողջ մնում, ապա նույնը չի կարելի ասել նրանց մասին, ովքեր ծնվում են մինչեւ 22-րդ շաբաթը։

Ընդամենը 425 գրամ քաշով ծնված աղջկա մայրը նրա ծնվելուց հետո անմիջապես սկսել է համացանցում տեղեկություններ որոնել այդ նույն ժամկետով ծնված երեխաների մասին։ Նման տեղեկատվություն նա չի գտել։ Բժիշկներն ի սկզբանե նույնպես ասում էին, որ ողջ մնալու շանսեր նա գրեթե չունի։

«Երբ ես լսում էի բժշկին, ինչ-որ ձայն իմ ներսում ասես պնդում էր․ «Պարզապես հավատա ու հուսա» ։ Ինձ համար կարեւոր չէր , որ նա ծնվել է 21 շաբաթական։ Ինչ համար միեւնույն էր։ Բժիշկը ինչ –որ բան էր ասում ինձ, իսկ ես պարզապես հարցրեցի՝ «Դուք կփորձե՞ք նրան փրկել»։ Նա ասաց, որ կփորձի։ Ու հիմա, երեք տարի անց, մենք հրաշալի դուստր ունենք»,- պատմել է Քորթնին։ «Եթե հիմա որեւէ կին Google-ում տեղեկություններ է որոնում անհաս երեխաների մասին, ինչպես ես էի ժամանակին որոնում, նա կարող է գտնել այս պատմությունը ու դրա շնորհիվ գոնե մի քիչ հավատ ու հույս ձեռք բերել»։

Նեոնատոլոգ Կաաշիֆ Ահմադը, այս դեպքի մասին հրապարակման հեղինակը, պատմել է, որ ի սկզբանե ինքն ու իր գործընկերները կարծում էին, թե խորը անհաս երեխայի համար վերակենդանացման միջոցառումներն անիմաստ են, բայցեւայնպես մոր խնդրանքով սկսել են վերակենդանացումը ։ Շուտով աղջկա մաշկը կապույտից վեր է ածվել վարդագույնի, ու որոշ ժամանակ անց նա սկսել է ինքնուրույն շնչել։

Երբ աղջիկը 2 տարեկան է դարձել, նրա զարգացման մակարդակը, մասնագետների խոսքով, արդեն համապատասխանում էր 20-ամսական երեխայի մակարդակին, այսինքն իր մտավոր ու լեզվային զարգացումով նա ընդամենը 4 շաբաթով էր հետ մնում, ինչը միանգամայն նորմալ էր, հաշվի առնելով, թե որքան անհաս էր նա ծնվել։

Լսողական կամ տեսողական խնդիրներ նա չուներ, ու հիմա նա մանկապարտեզ է հաճախում ։ 

Կնոջ խնդրանքով CNN-ը, որը հրապարակել է այս դեպքի մասին նյութ, չի հրապարակել աղջկա ներկայիս լուսանկարները ու նրա անունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է