• Latest news

Ոգելիցի հանդեպ կանանց հակումը կախված է դաշտանային ցիկլի օրից․ հետազոտություն

9 նոյեմբերի, 2017  11:55

Ոգելից խմիչքի հանդեպ կանանց հակումը կարող է կախված լինել դաշտանային ցիկլից՝ կանանց ուղեղը պահանջում է ոգելից խմիչք, երբ էստրոգենի քանակն օրգանիզմում ամենաբարձր մակարդակի վրա է, այսինքն ցիկլի մոտավորապես 12-րդ օրը (ձվազատումից անմիջապես առաջ)։ Հորմոնի մակարդակի եւս մեկ, թեկուզեւ ոչ այնքան ուժեղ բռնկում, դիտարկվում է ցիկլի 20-22-րդ օրը, հայտնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները։ Դաշտանային ցիկլի ընթացքում էստրոգենի խտությունն բարձրանում ու նվազում է երկու անգամ ։ Առաջին մի քանի օրերին էստրոգենի մակարդակը ամենացածրն է լինում։ 4-5-րդ օրը հորմոնի խտությունը սկսում է բարձրանալ ու հասնում է գագաթնակետին ցիկլի 12-13-րդ օրը։ Հետո էստրոգենի մակարդակը նվազում է։ 14-րդ օրը տեղի է ունենում ձվազատում։ Ձվազատումից 1-2 օր հետո հորմոնի խտությունը նորից է աճում ու մինչեւ 20-22 –րդ օրը բարձր մակարդակի հասնում։ Եթե կինը չի հղիանում՝ մինչեւ 28-րդ օրը էստրոգենի մակարդակը նվազում է։

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում, գիտնականները դիտարկել են էգ առնետների բնական ցիկլին, որը նման է կանանց դաշտանային ցիկլին։ Փորձին մասնակցող կենդանիներին ոգելից խմիչք են տվել։ Էլեկտրոդները կրծողների ուղեղում արձանագրում էին դոֆամինի հանդեպ զգայուն նեյրոնների ակտիվություն։ Հետազոտողները հայտնաբերել են , որ ուղեղի այն մասի նեյրոնները, որը պարգեւատրման հատվածի հետ է կապված ,ալկոհոլի գործածման ժամանակ ամենից ուժեղ ակտիվանում էին այն ժամանակ, երբ էստրոգենի մակարդակը բարձր էր։ Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հորմոնները կարեւոր դեր են կատարում կանանց մոտ ոգելիցի հանդեպ հակում առաջացնելու հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է