• Latest news

Հայաստանում կենդանիներին չարժե բրուցելյոզի դեմ կենդանի պատվաստանյութով պատվաստել․ փորձագետ

10 նոյեմբերի, 2017  21:19

Բրուցելլա Մելիտենզիսի (այսպես կոչված այծի կամ գառան տիպի բրուցելյոզ, որը վտանգավոր է մարդու համար) դեմ REV-1 կենդանի պատվաստանյութը որոշ երկրներում հաջողությամբ կիրառվում է, բայց այդ պատվաստանյութը Հայաստանում գործածելը դեռ նպատակահարմար չէ, համարում է անասնաբույժ Գրիգորի Ավետիսյանը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ այդ պատվաստանյութի գործածումը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել կենդանիների սքրինինգային թեստավորման՞՞ հարցում, որը Հայաստանում իրականացնում են Ռոսբենգալ պրոբայով։ Բանն այն է, որ այդ պրոբայով հնարավոր չէ պատվաստված կենդանուն տարբերել հիվանդ կենդանուց։ Իսկ եթե երկրում ներդրվի սքրինինգի մեկ այլ մեթոդ, որն ունակ է տարբերել հիվանդ կենդանուց պատվաստվածներից, այդ դեպքում կենդանի պատվաստանյութի ներդրումն իմաստ կունենա։

Բացի դրանից, այդ պատվաստանյութի վերաբերյալ ինստրուկցիաներում ասվում է, որ պատվաստումից հետո մի քանի շաբաթ կենդանուն պետք է  մեկուսացնել, քանի որ որոշ ժամանակ այն շրջակա միջավայր է արտազատելու բրուցելյոզի բակտերիաներ։ Այսինքն, պատվաստված կենդանին մոտ մեկ ամսվա ընթացքում վարակիչ է լինելու չպատվաստվածների համար։ Խնդիրն այն է, շատ ֆերմերներ չեն հետեւելու այդ ռեկոմենդացիային, դրանով իսկ նպաստելով հիվանդության տարածմանը։

Գրիգորի Ավետիսյանի կարծիքով՝ այս պահին բրուցելյոզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մնում է թեստավորումն ու մորթը։ Իսկ պատվաստանյութի զանգվածային ներդրման մասին հնարավոր կլինի մտածել այն ժամանակ, երբ երկրում ավելի զարգացած կլինեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Հիշեցնենք, որ բրուցելյոզը զոոնոզ ինֆեկցիա է, որը հիվանդ կենդանիներից մադուն է փոխանցվում։ Հիվանդությունը բնութագրվում է մարդու օրգանների ու օրգանիզմի համակարգերի բազմակի ախտահարումով։ Հիվանդության հարուցիչը բրուցել տեսակի միկրոօրգանիզմների խումբն է։ Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանու հետ շփման ժամանակ, այդ կենդանու չպաստերիզացված կաթի ու կամ դրանից պատրաստված կաթնամթերքի գործածման, նաեւ սխալ վերամշակված մսի ու մսամթերքի գործածման միջոցով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է