• Latest news

Հոսպիտալացված լոռեցի երեխաների անալիզների մեջ բակտերիաներ չեն գտել․բժիշկ

10 նոյեմբերի, 2017  16:38

Լոռու մարզի Ճոճկան գյուղից աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացված երեխաների անալիզներում որեւէ բակտերիա չեն գտել։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին հայտնել է այդ երեխաների բուժող բժիշկը՝ Ալավերդիի ԲԿ ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի մանկաբույժ Մանուշ Հակոբյանը։

Բժշկուհու խոսքով, բոլոր հոսպիտալացված երեխաները նույն մանկապարտեզն են հաճախել։ Լուծով, սրտխառնոցով ու բարձր ջերմաստիճանով առաջին հիվանդները նրան դիմել են նոյեմբերի 5-ին, իսկ վերջին հիվանդը՝ նոյեմբերի 10-ին։ Ընդամենը ստացիոնար բուժում է ստացել հինգ երեխա, որոնցից երկուսը վերջերս դուրս են գրվել, իսկ մյուս երեքը դեռ հիվանդանոցում են մնում։ Բուժող բժշկուհու խոսքով՝ նրանք իրենց լավ են զգում, ջերմություն չունեն, ու շուտով նրանց հնարավոր կլինի դուրս գրել։

Աղիքային ինֆեկցիայի պատճառը դեռ չի հաջողվել պարզել. երեխաներից արյան ու կղանքի անալիզ են վերցրել, բայց որեւէ խախտում չեն հայտնաբերել։ Կղանքի անալիզներում բակտերիալ ինֆեկցիաներ նույնպես չեն գտել։ Մանուշ Հակոբյանը նշեց, որ կրկնակի անալիզներ էլ են կատարվել, բայց դրանց արդյունքները պատրաստ կլինեն երկուշաբթի։

Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնի մասնագետները վերցրել են ջրի ու մթերքների փորձանմուշներն այն մանկապարտեզից, որը հաճախում էին երեխաները, սակայն այդ անալիզների արդյունքները նույնպես պատրաստ կլինեն հաջորդ շաբաթվա սկզբին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է