• Latest news

Ո՞ր սովորություններն են մեզ խանգարում քնել

10 նոյեմբերի, 2017  23:49

Երբեմն քնով անցնելուն ու քնից հագենալուն խանգարում են ոչ միայն առողջական խնդիրները, այլեւ որոշ սովորություններ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում։ Բրիտանական eve Sleep ընկերության աշխատակիցները իրականացրել են հարցում, որպեսզի պարզեն, թե որ սովորություններն են մարդկանց խանգարում քնով անցնել ու վատացնում քնի որակը։

2000 պատասխանների հիման վրա կազմվել է սուբյեկտիվ պատճառների ցանկ, որոնք մարդկանց մեծ մասին խանգարում են քնով անցնել։

Հարցման մասնակիցների մեծ մասը վատ է քնում հեռուստացույց դիտելուց կամ զանազան էլեկտրոնային գաջետների՝ օրինակ սմարթֆոնների կամ պլանշետների գործածումից հետո։ Ու դա միանգամայն տրամաբանական է, քանի որ այդ սարքերի էկրանների լույսը , ինչպես հայտնի է, իրականում կարող է ազդել քնի վրա։

Սովորական գիրք կարդալը լավացնում է քունը՝ հարցման մասնակիցների 30 տոկոսը լավ է քնում, եթե քնելուց առաջ գիրք է կարդում։

Շատերը երկուսով ավելի վատ են քնում, քան մենակ․ հարցման մասնակիցներից 44 տոկոսն ավելի լավ է քնում, եթե զուգընկերոջից առանձին է պառկում։ Եվս 30 տոկոսը խոստովանել է, որ զուգընկերոջ խռմփոցը երբեմն իրենց խանգարում է քնել։

Մեջքի վրա քնելը, հարցման մասնակիցների խոսքով, ավելի դժվար է։ Քնելու համար լավագույն դիրքը կողքի շրջվածն է՝ հարցման քսան մասնակիցներից միայն մեկն է լավ քնում մեջքի վրա պառկած։

Լույսը նույնպես խանգարում է քնով անցնել։ Հարցման մասնակիցների 40 տոկոսը երկար ժամանակ չի կարողանում քնով անցնել, լույսի որեւէ աղբյուրի առկայության դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է