• Latest news

Բրիտանացի երաժիշտը 30 տարի իրեն օձի թույն է ներարկել

10 նոյեմբերի, 2017  22:29

Լոնդոնցի երաժիշտ Սթիվ Լյուդվինը 30 տարի շարունակ օձի թույն է ինքն իրեն ներարկել ու պարզել է, որ դա դրական է ազդում առողջության վրա։ Հիմա նրա արյան հակամարմինների հիման վրա գիտնականներն ուզում են ստեղծել առաջին դոնորական հակաթույնը, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել։

«Այն, ինչ ես անում եմ, խենթություն է թվում, սակայն պարզվում է, որ այդ պրակտիկան իրականում առողջության համար շատ օգտակար է»,- պատմել է երաժիշտը։ 51-ամյա Լյուդվինի կարծիքով, օձի թույնի ներարկումների շնորհիվ ինքն արդեն 15 տարի չի հիվանդանում հարբուխի վիրուսներով։

Սակայն, երաժիշտը նախազգուշացնում է, որ այդ պրոցեդուրան ցավոտ ու վտանգավոր է։ Մի անգամ Լյուդվինը երեք օր է անցկացրել վերակենդանացման բաժանմունքում թույնի չափից մեծ չափաբաժին ներարկելու պատճառով։ Այդ տասնամյակների ընթացքում նա ինքն իրեն ներարկում էր շատ վտանգավոր օձերի, այդ թվում կոբրայի ու սեւ մամբայի թույն, բայց նա ոչ մեկին կոչ չի անում կրկնել իր փորձարկումները։

Մի քանի տարի առաջ Լյուդվինի այդ սովորությամբ հետաքրքրվել են գիտնականները ։ Կոպենհագենի համալսարանի հետազոտողները սկսել են աշխատել Լյուդվինի արյան մեջ պարունակվող հակամարմինների հիման վրա հակաթույն ստեղծելու ուղղությամբ։

«Մենք ուզում ենք գտնել նրա հակամարմինների պատճենները, մեկուսացնել դրանք, փորձարկել ու դրանց արտադրությունը կազմակերպել»,- ասել է Կոպենհագենի համալսարանի առողջության ու բժշկական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Բրայան Լոզեն։

Հետազոտական նախագիծը մեկնարկել է 2013-ին, ակնկալվում է, որ այն կհաջողվի ավարտել առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Եթե արդյունքը հաջող լինի՝ այդ պատվաստանյութը կդառնա առաջին հակաթույնը, որը ստացվել է դոնորի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է