• Latest news

Այսօր Կույրերի միջազգային օրն է

13 նոյեմբերի, 2017  10:51

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշվում է Կույրերի միջազգային օրը։ 1745թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայուին, որը Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնել էր կույրերի մի քանի դպրոց եւ հաստատություն։ Առողջապահության  համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ հենց այդ օրն է դարձել Կույրերի միջազգային օրը (International Day of the Blind), որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել նրանց վրա, ովքեր ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը եւ հայտնվել են բարդ իրավիճակում։

Մինչեւ 18-րդ դարը աշխարհում չկային կույրերի համար նախատեսված հաստատություններ։ 1784թ. Փարիզում իր միջոցներով իր սեփական տանը նա բացեց աշխարհում առաջին կույր երեխաների դպրոցը, որը կոչվում էր «Աշխատող կույրերի արհեստանոց»։

Գայուին մշակեց «ունցիալ» ռելիեֆա-գծային գիրը։ Դրանք խոշոր, հավասար տառեր են, որոնք ռելիեֆով տպված են ստվարաթղթի վրա։ Տառատեսակը շարժական էր, եւ դա կույր երեխաներին օգնում էր հավաքել անհրաժեշտ տեքստը։

Բացի այդ, Վալենտին Գայուին պատրաստել է կույրերի համար աշխարհագրական քարտեզներ եւ գլոբուսներ։ Այս արհեստը նա սովորեցնում էր իր սաներին։ Կույրերի համար գրքեր ստեղծելու գաղափարը նույնպես պատկանում էր Վալենտին Գայուիին։

Նրա գրքերով կույրերը կարդում էին մինչեւ 1829թ. Լուի Բրայլերի կողմից ռելիեֆային վեցակետերի հայտնագործումը։

Այսօր աշխարհում ավելի քան 200 մլն մարդ տեսողական ընկալման միջին եւ ծանր խանգարումներ ունի: Այս թիվը 2050 թվականին կարող է գերազանցել 550 միլիոնը, իսկ կույր մարդկանց թիվը 36 մլն-ից կհասնի 115 միլիոնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել