• Latest news

Կուրություն առաջացնող 5 հիվանդություն

13 նոյեմբերի, 2017  16:55

Ամեն վայրկյան աշխարհում մեկ մեծահասակ  մարդ է կուրանում, իսկ ամեն րոպե՝ մեկ երեխա։ Համարվում է, որ2020-ին աշխարհում արդեն ավելի քան  75 միլիոն կույր մարդ կլինի։

Ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը լրագրողներին պատմել է 5 հիվանդությունների մասին, որոնք կուրություն են առաջացնում։

Կատարակտա

Տարիքային կատարակտան ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը չբուժվելու դեպքում կարող է տեսողության կորստի հանգեցնել։ Այս կամ այն չափով մարդկանց մինչեւ 80 տոկոսն ունենում է կատարակտա։ Բարեբախտաբար, այն հաջողությամբ բուժվում է վիրաբուժական եղանակով․ վնասված բյուրեղիկը կարելի է նորով փոխարինել։ Դա շատ բարդ վիրահատություն չէ եւ Հայաստանում այն կատարվում է արդեն շատ վաղուց։

Գլաուկոմա

Գլաուկոման աչքի ամենաբարդ հիվանդություններից մեկն է, որը հանգեցնում է կուրության։ Այն բուժել առայժմ հնարավոր չէ եւ, եթե հիվանդությունը կուրություն առաջացնի,  այն անդառնալի կլինի։ Սակայն, եթե գլաուկոման ժամանակին ախտորոշվի, կարելի է կանխել կամ հնարավորինս հետաձգել տեսողության կորուստը՝ բուժման ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապեւտիկ մեթոդներով։

Անհասների  ռետինոպաթիա

Անհասների ռետինոպաթիան ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ եւ կարող է հանգեցնել տեսողության լիարժեք կորստի։ Հայաստանում արդեն մոտ 2 տարի է՝ հաջողությամբ իրականացնում են անհաս երեխաների մոտ կուրությունը կանխող վիրահատություններ։ Դրանք շատ բարդ վիրահատություններ են, եւ աշխարհում քիչ են մասնագետները, որոնք կարող են դրանք կատարել։ Հայաստանում նման մասնագետներ արդեն կան։ Բոլորովին վերջերս նրանք 2 փոքրիկ տղաների աչքերի շատ բարդ վիրահատություն էին կատարել։

Դիաբետիկ ռետինոպաթիա

Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարախային դիաբետի առավել ծանր բարդացումներից  է, որն ախտահարում է աչքի ցանցաթաղանթի անոթները։ Այդ հիվանդությունն առկա է շաքարային դիաբետով հիվանդների մոտ 90 տոկոսի մոտ, եւ չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել կուրության։

Կերատոկոնուս

Կերատոկոնուսը հիվանդություն է, որը շատ հաճախ է հանդիպում հայերի, հրեաների եւ արաբների մոտ։ Նախկինում այն  համարվում էր անբուժելի հիվանդություն եւ  կարող էր հանգեցնել կուրության, սակայն վերջերս հայտնաբերվել էր պորցեդուրա, որը կարող է օգնել այդ հիվանդությունն ունեցող պացիենտներին եւ կանխել կուրությունը։ Հայաստանում մասնագետներն այդ պրոցեդուրան արդեն մոտ 7 տարի է՝ կատարում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել