• Latest news

Սովորական ուտելիքի մեջ պարունակվող նյութերը կարող են երիտասարդացել  բջիջները․ գիտնականներ

13 նոյեմբերի, 2017  22:39

University of Exeter (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները հայտնաբերել են ծեր բջիջները երիտասարդացնելու միջոց՝ ռեվերսատրոլ նյութը, որը պարունակվում է կարմիր գինու, դառը շոկոլադի, կարմիր խաղողի ու հապալասի մեջ։ 

Մոլեկուլյար գենետիկայի պրոֆեսոր Լորնա Հարիսի ղեկավարած հետազոտողների թիմի իրականացրած փորձի ընթացքում, որի մասին գրել է BMC Cell Biology ամսագիրը, ծեր բջիջները սկսել են նորից ակտիվ կիսվել, իսկ դրանց տելոմերները՝ քրոմոսոմների եզրին գտնվում «գլխիկները», որոնք ծերացմանը զուգահեռ կարճանում են, նորից երկարել են։

Այս հայտնագործության հիմքում գիտնականների ավելի վաղ եզրակացություններն են, որոնք ցույց են տվել, որ սպլայսինգային գործոններ կոչվող սպիտակուցների դասը ծերացմանը զուգահեռ աստիճանաբար «անջատվում է», ինչի պատճառով բջիջները կորցնում են տրոհվելու հատկությունը։ Արդյունքում, տարիքի հետ միասին օրգանիզմի բոլոր հյուսվածքներում կուտակվում են ծեր բջիջներ, որոնք չեն բաժանվում, չեն աճում ու չեն կատարում իրենց ֆունկցիաները։ Որոշակի քիմիական նյութերի ազդեցության տակ դրանք կարող են նորից միանալ, ինչը ոչ միայն երիտասարդացնում է բջիջները, այլեւ դրանց վերադարձնում է «երիտասարդ վարքագիծը»՝ թույլ է տալիս, որ դրանք նորից տրոհվեն։ 

Նոր հետազոտության մեջ գիտնականները կիրառել են ռեվերսատրոլ անվանումով քիմիական նյութ, որը բնական տեսքով պարունակվում է կարմիր գինու, դառը շոկոլադի, կարմիր խաղողի ու հապալասի մեջ։ Ռեվերսատրոլի ազդեցությունից մի քանի ժամ անց ծեր բջիջները ոչ միայն սկսել են ավելի երիտասարդ տեսք ունենալ, այլեւ սկսել են գործել երտասարդ բջիջների նման ու ակտիվ կիսվել։

Հետազոտողները զարմացել էին բջիջներում տեղի ունեցող փոփոխությունների արագությունից ու աստիճանից։

«Երբ ես տեսա փոխված բջիջները, ես չէի կարողանում հավատալ։ Այդ ծեր բջիջները ասես երիտասարդ բջիջներ լինեին։ Կախարդանքի էր նման։ Ես մի քանի անգամ կրկնեցի փորձերը, ու ամեն անգամ բջիջները երիտասարդանում էին։ Ես հուզված եմ մեր հայտնագործության հետեւանքներով ու հնարավորություններով»,-պատմել է բժշկուհի Եվա Լատորեն ՝ հետազոտության հեղինակներից մեկը։

Մինչեւ 85 տարեկան մարդկանց մեծ մասը արդեն որոշակի քրոնիկ հիվանդություններ են ունենում։ Նաեւ ծերացմանը զուգահեռ մարդիկ ավելի խոցելի են ինսուլտների, սրտի հիվադությունների ու քաղցկեղի զարգացման տեսակետից։ Այդ հայտնագործությունը կարող է հանգեցնել բուժման նոր մեթոդների , որոնք կօգնեն տարեց մարդկանց իրենց ավելի լավ զգալ, չզգալով ծերացման որոշ բացասական էֆեկտներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել