• Latest news

Ֆինանսական խնդիրները 13 անգամ մեծացնում են սրտի ինֆարկտի ռիսկը

14 նոյեմբերի, 2017  11:27

Ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ ինֆարկտի ռիսկը 13 անգամ ավելի մեծ է։ Իսկ աշխատանքի հետ կապված սթրեսը 6 անգամ մեծացնում է սրտի նոպայի հավանականությունը։ Նման եզրակացության են եկել Վիթվաթերսրանդի համալսարանի հետազոտողները։

Նրանք ուսումնասիրել են ինֆարկտ տարած եւ հիվանդանոցում հայտնված 106 մարդկանց տվյալները։ Մասնակիցներին խնդրել են գնահատել ֆինանսական սթրեսի մակարդակը։ Մասնակիցների 96 տոկոսը բողոքել է ֆինանսական սթրեսից։ 40 տոկոսը ծանր ֆինանսական սթրեսի մեջ է եղել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծանր ֆինանսական սթրեսը մեծացրել է սրտի նոպայի ռիսկը 13 անգամ։ Հետազոտողները  նաեւ պարզել են, որ դեպրեսիայի պատճառով ինֆարկտի հավանականությունը եռակի աճել է։

Ռիսկը շատ բարձր է եղել միաժամանակ սրտանոթային հիվանդություններով եւ դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ։ Այդ պատճառով գիտնականները կարծում են, որ ծայրահեղ կարեւոր է ժամանակին ախտորոշել դեպերսիան սրտանոթային հիվանդների մոտ, որպեսզի ճիշտ բուժման շնորհիվ նվազի հետագա ինֆարկտի եւ այլ խնդիրների ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել