• Latest news

Օդի աղտոտվածությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար. հետազոտություն

14 նոյեմբերի, 2017  12:46

Աղտոտված օդով քաղաքներում ապրող տարեց մարդիկ ավելի հաճախ են բախվում օսթեոպորոզի եւ ոսկորների կոտրվածքների, ասվում է Կոլումբիական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։

Նրանք վերլուծել են 9.2 մլն մարդկանց տվյալները, որոնք կոտրվածքներով հոսպիտալացվել էին 2003-2010թթ., եւ հայտնաբերել են, որ մթնոլորտն աղտոտող մասնիկների քանակի անգամ չնչին աճը կապ է ունեցել տարեց մարդկանց մոտ կոտրվածքների հետ։

Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել են միջին տարիքի 692 կամավորների տվյալները, որոնք վերջին 8 տարում եկամտի ցածր մակարդակ են ունեցել։ Նրանք պարզել են, որ այն մասնակիցների մոտ, որոնք ապրել են այդ մասնիկների եւ օդում տեխնիկական ածխածնի մեծ խտությամբ շրջաններում, ոսկորների հանքային խտությունը, կալցիումի եւ ոսկրային  հորմոնի մակարդակը ցածր է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք ապրել են ավելի մաքուր օդով շրջաններում։

Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածությունը մեծացնում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի եւ ճանաչողական խանգարումների ռիսկը։ Դատելով ամեն բանից՝ դա նաեւ սերտորեն կապված է օսթեոպորոզի եւ կոտրվածքների հետ։

Թեպետ հետազոտությունը հստակ կապ է ի հայտ բերել օդի աղտոտման եւ ոսկրային խնդիրների միջեւ, պետք է նշել, որ այն չի ապացուցել, որ այդ կապտ պատճառահետեւանքային է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է